Քաղաքական

24.06.2020 13:49

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով. խմբակցությունից շատերը ինքնամեկուսացել են

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով. խմբակցությունից շատերը ինքնամեկուսացել են

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով և այսօր չի ներկայացել նաև Ազգային ժողովի նիստին: Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն ըստ էության կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, սակայն նա հայտնեց, թե «Իմ քայլ»-ի պատգամավորների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մասին տեղեկություն չունի: Իսկ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որն այսօր բացակայում է ԱԺ նիստից, որոշել է կորոնավիրուսի թեստ հանձնել և դա է պատճառը, որ այսօր չի ներկայացել նիստին, ջերմում է:

Իսկ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե երկու օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, և երեկ եկել է դրական պատասխան: Նա հայտնեց, թե իրեն լավ է զգում այս պահին, գանգատներ չունի:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։