Կարծիք

24.06.2020 12:48


Ինքը ոչ միայն մեխի գլուխ է, այլև հերթական անգամ լուռ հանցակիցն է սահմանադրական կարգի տապալման

Ինքը ոչ միայն մեխի գլուխ է, այլև հերթական անգամ լուռ հանցակիցն է սահմանադրական կարգի տապալման

Գիշերվա կեսին ափալ-թափալ հաստատեց՝ իր վրա հույս չդնել՝ ինքը ոչ միայն մեխի գլուխ է, այլև հերթական անգամ լուռ հանցակիցն է սահմանադրական կարգի տապալման։

Ոչ ոք էդպես էլ չիմացավ մինչ այժմ, սույն《խոսող գործիքը》ՀՀ Նախագահ լեգալ ճանապարհով ընտրվե՞ց, թե՞ ոչ, բայց հուսամ՝ սրա ու սրանց (այլ կերպ այլևս անիմաստ է կոչել պետության թշնամիներին) մեղադրական դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տիրաժավորվելու են բազմահազար տպաքանակով ու բաժանվեն հանրությանը սեփական դավաճաններին ճանաչելու, այլևս պետության ճակատագրի հետ չխաղալու համար։

Թալեհրանը միտս եկավ՝ որոշ պաշտոնների հասնում են կա՛մ արծվի թռիչքով, կա՛մ սողունի սողքով. սողունապետություն։

Հ.Գ. Գնալով քչանում են վաղն արդարացի դատաքննություն երաշխավորողները։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը