Տաշիր քաղաքում բախվել են ՎԱԶ-2107» և «Nissan Pathfinder» մակնիշների ավտոմեքենաները. 5 տուժած հոսպիտալացվել է
Հունիսի 23-ին՝ ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Համբարձում Դ․, ծնված 1967 թ․) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Խաչատուր Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5տուժած հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ․ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Աիդա Օ․, ծնված 1974 թ․) մահացել են։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Տաշիր քաղաքում բախվել են ՎԱԶ-2107» և «Nissan Pathfinder» մակնիշների ավտոմեքենաները. 5 տուժած հոսպիտալացվել է
Հունիսի 23-ին՝ ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Համբարձում Դ․, ծնված 1967 թ․) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Խաչատուր Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 5 տուժած հոսպիտալացվել է Տաշիրի ԲԿ․ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Աիդա Օ․, ծնված 1974 թ․) մահացել են։