ՀՀ նախագահը մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալման գործին
ՀՀ Նախագահը խախտե՞լ է ՀՀ Սահմանադրությունը։
Սահմանադրությունը հստակ սահմանում է ՀՀ Նախագահի գործառույթներն ու պարտականությունները։ Մասնավորապես՝
Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը
1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Հոդվածը չի նախատեսում որևէ տարբերակում օրենքների մեջ, Նախագահը ստորագրում է ԲՈԼՈՐ օրենքները։ Հիմա, Արմեն Սարգսյանը ստորագրում է մի օրենք, որի գործադրման հետևանքով ինքը չի կատարելու Սահմանադրության 129 հոդվածով միայն ՀՀ Նախագահին վերապահված գործառույթը՝ դրանով իսկ խախտելով հոդված 123-ի երկրորդ մասով նախատեսված՝ իր գործառույթը սահմանող հողվածը՝
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
… 2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Այսպիսով, ՀՀ Նախագահը մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալման գործին։ Հետաքրքիր է, մասնագետներն ի՞նչ կարծիք ունեն այս հարցի մասին։
ՀՀ նախագահը մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալման գործին
ՀՀ Նախագահը խախտե՞լ է ՀՀ Սահմանադրությունը։
Սահմանադրությունը հստակ սահմանում է ՀՀ Նախագահի գործառույթներն ու պարտականությունները։ Մասնավորապես՝
Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը
1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
Հոդվածը չի նախատեսում որևէ տարբերակում օրենքների մեջ, Նախագահը ստորագրում է ԲՈԼՈՐ օրենքները։ Հիմա, Արմեն Սարգսյանը ստորագրում է մի օրենք, որի գործադրման հետևանքով ինքը չի կատարելու Սահմանադրության 129 հոդվածով միայն ՀՀ Նախագահին վերապահված գործառույթը՝ դրանով իսկ խախտելով հոդված 123-ի երկրորդ մասով նախատեսված՝ իր գործառույթը սահմանող հողվածը՝
Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները
…
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Այսպիսով, ՀՀ Նախագահը մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալման գործին։
Հետաքրքիր է, մասնագետներն ի՞նչ կարծիք ունեն այս հարցի մասին։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից