Քաղաքական

24.06.2020 09:29

Այն պա­հին, երբ ԱԺ-ում ընդունվում էին սահմանադրական փոփոխությունները, հանրաքվեն չեղարկելու որոշումը դեռ չկար. աբսուրդային բացթողումներ․ «Հրապարակ»

Այն պա­հին, երբ ԱԺ-ում ընդունվում էին սահմանադրական փոփոխությունները, հանրաքվեն չեղարկելու որոշումը դեռ չկար. աբսուրդային բացթողումներ․ «Հրապարակ»

«Իշխանություններն այնքան են շտապել ՍԴ-ի հարցում, որ մեծ թվով կազուսներ են թողել իրենց հետևից: «Այն պա­հին, երբ խորհրդարանում ընդունվում էին սահմանադրական դարակազմիկ փոփոխությունները, հանրաքվեն չեղարկելու որոշումը դեռ չկար: Այսինքն` հանրաքվեն ուժի մեջ էր:

Աբսուրդ է, չէ՞, սահմանադրական փոփոխություն են կա­տարում 213 հոդվածի մեջ, երբ մյուս փոփո­խությունը` հանրաքվեն, դեռ չէր չեղարկվել:

Հա­ջորդը. հիմնավորումը, որ փոփոխություններն արվում են, որպեսզի ՍԴ-ն համապատասխա­նի 2015 թ. ընդունված սահմանադրական նորմե­րին, նույնպես աբսուրդ է:

Ասենք` Արևիկ Պետրոսյանը մնում է դա­տավոր, սակայն պաշտո­նավարման ժամկետը կարճացնում են, բայց չէ որ նա չի ընտրվել ԱԺ-ի կողմից, նրան նախա­գահն է նշանակել, իսկ Սահմանադրության մեջ ասվում է, որ դա­տավորներին պետք է ընտրի ԱԺ-ն, ու այսպի­սի լիքը կազուսներ»,-ասաց ՍԴ մեր աղբյուրը:

«Մանրուքների» հետևից եք ընկել` իրենք հարցե­րին «գլոբալ» են նայում: «Այո, օրենքն իրենք են, պետությունն իրենք են, Սահմանադրությունն իրենք են` երկրում այլևս չկա Սահմա­նադրություն»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։