Պատգամավորներն ամառային արձակուրդներն անցկացնելու են ԱԺ-ում. թեժ ամառ է սպասվում․ «Հրապարակ»
«Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում։ Ազգային ժողովն այսօր կգումարի արտահերթ նստաշրջան՝ բավականին մեծ օրակարգով։ Ընդգրկված է 12 հարց, ընդ որում՝ մի քանիսն առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեն։
Օրակարգում են նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, 2019-ի բյուջեի կատարողականը, ԿԸՀ գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ․ հաղորդումը։
Որոշ տեղեկություններով` սա վերջին արտահերթը չի լինելու, պատգամավորներն ամառային արձակուրդներն անցկացնելու են խորհրդարանում․ դեռ կիսատ մնացած նախագծեր կան, և չի բացառվում, որ եկող շաբաթ նույնիսկ ՍԴ նոր դատավորներին ընտրեն, եթե, իհարկե, գտնեն հարմար թեկնածուներ։ Այժմ թեկնածուների փնտրտուք է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: