Կարծիք

23.06.2020 22:00


Բոլոր քաղաքացիներին հպատակեցնել չի հաջողվի

Բոլոր քաղաքացիներին հպատակեցնել չի հաջողվի

ԵՂԵՔ ԱՆԿԵՂԾ

Դիտարկելով վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետի և նրա հպատակների հետևողական, տարաբնույթ հարձակումները ՍԴ-ն ոչնչացնելու ուղղությամբ՝ միանգամայն լուրջ առաջարկություն եմ ներկայացնում պարոն վարչապետին։

-Դուք չեք պատկերացնում ոչ միայն որևէ պետական կառույց, որն անվերապահորեն ձեզ չենթարկվի և ձեր հրահանգները չկատարի, այլև չեք պատկերացնում նույնպես, որ ձեր իշխանության տիրույթում (նկատի ունեմ Հայաստանը ) ձեզ չի ենթարկվի և երկրպագի Հայաստանի որևէ «հպարտ» քաղաքացի։ Կուզենայի հիշեցնել, որ որքան էլ չարչարվեք մարդկանց ահաբեկելով, ասֆալտին փռելով, քրեական գործեր հարուցելով և կալանավորելով, միևնույն է բոլոր քաղաքացիներին հպատակեցնել չի հաջողվի։ Այդ է ցույց տալիս համաշխարհային պատմության մեջ ամենաթունդ բռնապետների փորձը։ Շատ հեռու չգնանք, և հիտլերյան Գերմանիայում և ստալինյան ԽՍՀՄ–ում, չնայած պետական տեռորին, միևնույնն է մնում էին այլախոհներ։

Ինչ վերաբերում է պետական կառույցներին, ապա այն լիովին հպատակեցնելը միանգամայն հնարավոր է։ Ուղղակի պետք է լինել անկեղծ և «իսկական հեղափոխական»։ Ուստի, առաջարկում եմ, առայժմ պահպանելով «օրենքի տառը», ինչպես ՍԴ-ն ոչնչացնելու «օրենքը», հանձնարարել ԱԺ, ձեր սեփական «Իմ Քայլը» խմբակցությանը, օրենք ընդունել, որ այլևս բոլոր պետական պաշտոնյաներին՝ գործադիր, թե դատաիրավական, նշանակում է վարչապետը, նաև ԱԺ պատգամավորներին՝ և՛ սեփական խմբակցության, և՛ սեփական ընդդիմադիր խմբակցությունների։ Ըստ օրենքի՝ բոլոր պետական պաշտոնյաները պարտավոր են երկրպագել և առանց երկմտելու, ոգևորությամբ կատարել վարչապետի հրահանգներն ու քմահաճույքները։ Նույն օրենքի երկրորդ մասով, այսուհետ, Հայաստանում օրենքները, դատավճիռները ընդունվում և կայացվում են վարչապետի հրամաններով, որոնք էլ ԱԺ-ն և դատարանները անհապաղ վավերացնում են։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը