Կարծիք

23.06.2020 18:02


Ժողովուրդ ջան, զինվեք «սոված» լավատեսությամբ, մինչև Փաշինյանն իր ու իր թիմակիցների «հարստանալու» հարցերը կլուծի

Ժողովուրդ ջան, զինվեք «սոված» լավատեսությամբ, մինչև Փաշինյանն իր ու իր թիմակիցների «հարստանալու» հարցերը կլուծի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հերթական ուղիղ եթերի ժամանակ խոսեց ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում աշխատատեղերի խնդրի մասին և չբացահայտելով, թե որքան ընդհանրապես աշխատատեղ կա Հայաստանում (բազմիցս ենք արձանագրել, որ Նիկոլի հայտնած աշխատատեղերի և, ասենք, "Զինվոր" հիմնադրամի հայտարարած թվերը տարբեր են կամ 2-3 օր տարբերությամբ նույն Նիկոլը կարող էր աշխատատեղերի վերաբերյալ տարբեր թվեր հրապարակել իր facebook-յան էջում) պարզաբանեց, որ ապրիլի դրությամբ աշխատատեղերի քանակը Հայաստանում նվազել է 71 471-ով, իսկ մայիսին ավելացել 50 094-ով, որի արդյունքում բացասական սալդոն կազմել է 21 377...

Աշխատատեղերի մասին խոսելուց Նիկոլ Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ ևս մեկ շատ կարևոր խնդրի, որն էլ ավելի է լարում սոցիալական վիճակը երկրում՝ 200-250 հազար արտագնա աշխատողների խնդիրն է, որոնք երբևէ գրանցված չեն եղել որպես աշխատողներ, բայց ամեն տարի հիմնականում մեկնելով ՌԴ կարողացել են ապահովել ոչ միայն իրենց, այլև ընտանիքների կարիքները... Այդ մարդկանց 95 տոկոսն այս տարի մնացել է անգործ ու մինչև հիմա սպասում է վարչապետի խոստացված մոտ 100 կրթական և մշակութային օբյեկտների շինարարության և վերականգնման ծրագրերի իրականացմանը (հետաքրքիր է, թե այդքան անգործ մնացածներին Նիկոլն ինչպես է աշխատատեղերով ապահովելու այդ 100 օբյեկտների վրա)...

Հիշեցնեմ, որ արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասն արդեն ապրիլի սկզբին առաջին տրանսֆերներն էին ուղարկում Հայաստան, այն դեպքում, երբ հիմա նրանց մեծ մասը անգործ և անփող է մնացել...

Իսկ իր ելույթի վերջում Նիկոլը կոչ արեց բոլորին զինվել լավատեսությամբ... Այո՛, բոլորս լավատես ենք... Բայց ստացվում է, որ անգործ մնացած մարդիկ պետք է լավատես լինեն, մինչ վարչապետը և իր թիմակիցները, չհրաժարվելով պարգևավճարներից և աստղաբաշխական աշխատավարձերից, շարունակեն իրենց հարստանալու և իշխանությունում ամեն գնով իրենց դիրքերն ամրապնդելու քաղաքականությունը...

Հ.Գ. Ինչպես ասում են Փաշինյանի "չսիրած" ռուսները՝ "Только оптимизмом сыт не будешь"...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը