Կարծիք

23.06.2020 16:20


Հիմա կարևորն այն էյֆորիան է, որն ապրեց մեր Քաջ Նազարը

Հիմա կարևորն այն էյֆորիան է, որն ապրեց մեր Քաջ Նազարը

ՃՈԽՏ ՀԱՎՍ ԹԱՌԵՆ, ՃՈԽՏ ԾՈւՆ ՎԵՌԵՆ:

Փաստացի երեկ ամբողջ օրը մեր ԱԺ «մանկիկները» զբաղվեցին անիմաստ ջուր ծեծելով, այն էլ մեր վճարած հարկերի հաշվին։ Ինչ-որ ճառեր ասեցին, ինչ-որ նախագիծ ներկայացրեցին, արտահերթ նիստ արեցին, միաձայն ընդունեցին ինչ-որ բան, ինչը իրավական ուժ չունի, իրավաբանորեն անգրագետ է և անընդունելի և չի կարող կյանքի կոչվել... Իսկ եթե նույնիսկ բռնի ուժով կյանքի կոչվի, ապա Հայաստանի Հանրապետությունը կունենա բավականին լուրջ խնդիրներ աշխարհում, ճանաչվելով ոչ լեգիտիմ բռնատիրություն։

Սկսեցինք «հաթաթաներից», անցանք «ճտիկով գրիչի», հետո Հանրաքվեին պիտի «Այո» ասեինք, բայց դե իմաստը՝ հավաքված գումարները կերանք (եթե գիտեք թե ինչ եղան այդ գումարները՝ խնդրում եմ հանրայնացնել), ու այս էսպես՝ իրենք նստեցին, իրենք որոշեցին, Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին էլ հանեցին «ստոր հակահեղափոխականներ»։

Հիմա կարևորն այն էյֆորիան է, որն ապրեց մեր Քաջ Նազարը՝ իր համակիրների հետ, ուղղակի մի քանի ժամ էլ իր համակիրներին ստելով, թե ինչ-որ հաղթանակ է տանում, ինչով «ՀՀ քաղաքացիները ավելի երջանիկ կապրեն»։ Փաստորեն, ըստ Քաջ Նազարի և իր թիմակիցների՝
- Դու, որ ընտանիքում սեր չունես՝ Հրայր Թովմասյանն է մեղավոր։
- Դու, որ ամուսինդ քեզ դավաճանում է՝ Հրայր Թովմասյանն է մեղավոր։
- Դու, որ աշխանաքդ չես սիրում՝ Հրայր Թովմասյանն է մեղավոր։
- Դու, որ ալարկոտ ես, ու չես ուզում աշխատել՝ Հրայր Թովմասյանն է մեղավոր։
- Դու, որ տանը հիվանդ ծնող ունես՝ Հրայր Թովմասյանն է մեղավոր։
- Դու, ընդհանրապես, ինչ դժբախտություն ունես՝ Հրայր Թովմասյանն է մեղավոր։

Եվ երեկվանից սկսած, արդեն՝
- Բոլոր ընտանիքներում կտիրի սերն ու համերաշխությունը։
- Բոլոր դավաճանող ամուսինները դարձի կգան։
- Բոլոր ՀՀ «հպարտ քաղաքացիները» կսիրեն իրենց աշխատանքը և աշխատանքի կգնան հաճույքով։
- Բոլորը կդառնան աշխատասեր ու կսկսեն հարուստ ապրել։
- Բոլորի հիվանդ ծնողները կառողջանան։
- ԲՈԼՈՐԸ ԿԼԻՆԵՆ ԵՐՋԱՆԻԿ...

Առավոտյան երբ Ձեր սառնարանների դռները բացեցիք, արդեն զարմացաք, չէ՞... մի լիություն... Բա Ձեզ համար մեր «ճգնավորները» մեր գումարներով երեկ ողջ օրն «աշխատեցին»։

ՈւՌԱ՜... Համա մի մոռացեք, որ էծին քոսուտը, ճիրին երե ակնան ճյուր կըխմե: Երեկվա արձագանքները դեռ երկար ենք լսելու և վերջում էլ՝ ազգովի ենք լաց լինելու...

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը