Տապոռ Նիկոլն էլի ցույց տվեց «մկանները»` իրեն բնորոշ «տեռորիստական» ոճով շանտաժի ենթարկեց արտակարգ դրությունն անընդհատ երկարաձգելու դեմ ընդվզող իր ընդդիմախոսներին, որոնք իրավացիորեն արձանագրում են` ամեն ինչ ձախողած իշխանությունը, «պախկվելով» կորոնավիրուսի հետևում, փորձում է սահմանափակել 3 միլիոն վարչապետների հավաքվելու և բողոքի ակցիաների մասնակցելու սահմանադրական իրավունքը։
Թե բա` դեռ հարց է, ո՛վ կշահի, ո՛վ կկորցնի, եթե արտակարգ դրությունը հանեմ ու հպաաա՜րտ քաղաքացիներին հնարավորություն տամ` դուրս գալ փողոց և ցույց տալ իրենց վերաբերմունքը «նախկին կոռուպցիոներների» նկատմամբ։ Լավ է` ուղիղ տեքստով չսպառնաց «տնից հանել» բոլորին ու փողոցում «սամասուդի ենթարկել»։
Մոռացել է` մի տարի առաջ, երբ կորոնավիրուս չկար, իր «հեղափոխական» վարկանիշն էլ դեռ կրիտիկական անկում չէր գրանցել, քանի «հեղափոխության պահապան», քայլարած երեսփոխան, ՏԻՄ ներկայացուցիչ արձագանքեց ի պատասխան դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման, դատարանները շրջափակելու իր կոչին։
Գիտեմ, ի տարբերություն Նիկոլի և իր «խունվեյբինների», ամնեզիայով չեք տառապում, բայց և այնպես` հիշեցնեմ. դրանց թիվը հե՛նց իրենց` իշխանության փայատեր սորոսական «հաշվապահների» տվյալներով, չէր անցնում 1100-ի նշաձողը։
Եթե կարծում է, թե այս ընթացքում իր ակտիվ կողմնակիցների գլխաքանակը չի պակասել, դեռ մի բան էլ կտրուկ ավելացել է, թո՛ղ «կրկին փորձի»` հանի արտակարգ դրությունը, «խեղափոխական զոմբիների» զորակոչ հայտարարի, ինչպես «հին, բարի ժամանակներում», տեսնենք` ինչ դուրս կգա...
Տղա ես` հանի արտակարգ դրությունը

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից