Կարծիք

23.06.2020 12:12


Ինձ սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին հրավիրեցին Քննչական բաժին

Ինձ սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին հրավիրեցին Քննչական բաժին

Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի:

Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:

Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:

Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը