Լրահոս

23.06.2020 11:26


21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 418 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 21,006-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 498-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1013 է, ընդհանուր առողջացածներինը՝ 10,144, փաստացի բուժվողներինը՝ 10,364 (մեկ օրում ավելացել է 616-ով): Մեկ օրում թեստավորվել է 1274 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 98117 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը