Ավտոբուսով ՌԴ ուղևորված քաղաքացիներից մեկը մահացել է կորոնավիրուսից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակցի Դավիթ Հարությունյանը հանրությանը ներկայանում է որպես ռուսաստանցի իրավապաշտպան, որն արդեն երեք ամիս է, ինչ զբաղվում է ՌԴ, Հայաստանի և այլ պետությունների քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ անվտանգ տեղաշարժի կազմակերպման և քաղաքացիներին նյութական աջակցություն ցույց տալու հարցերով:
Ասում է, որ բազմաթիվ ելույթներ է ունեցել լրատվամիջոցներում, դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը, համոզելով, որ ավտոբուսով մարդկանց տեղափոխելն անվտանգ չէ, որ նրանք կարող են վարակվել: Բայց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինընրան չի լսել:
«Հատուկ իրեն հակառակվելու համար»՝ կարծում է Հարությունյանը, դեսպանը ավտոբուսով մարդկանց փոխադրում է կազմակերպել, որի արդյունքում մեկ անձ մահացել է՝ Վախթանգ Մելքումյանը:
Մենք կապվեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի պատասխանատու Ալեքսանդր Գուչկովի հետ և խնդրեցինք պատասխանել մի շարք հարցերի՝ թե քանի ուղևորափոխադրում է կազմակերպել դեսպանատունը, ճի՞շտ է արդյոք, որ Դավիթ Հարությունյանը ևս փոխադրումներ է կազմակերպել, ի՞նչ կարգով, և ճի՞շտ է արդյոք, որ ուղևորներից մեկը մահացել է կորոնավիրուսից:
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը մեր հարցերին պատասխանելով՝ հայտնեց. «Պարոն Հարությունյանի կողմից տարածված տեղեկություններն այն մասին, որ նա տարանցիկ փոխադրումներ է կազմակերպում վրացական սահմանով, ինչպես նաև, որ նյութական աջակցություն է ցուցաբերում, չեն համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է քաղաքացի Վախթանգ Մելքումյանին, այո, եղել է նման անձ այն մարդկանց թվում, որոնք դիմել էին դեսպանատուն, խնդրելով կազմակերպել իրենց շուտափույթ վերադարձը հայրենիք: Նա ավտոբուսով ուղևորվել է Ռուսաստան, սակայն դեսպանատունը տեղեկություններ չունի նրա հետագա ճակատագրի մասին, թե ինչ է նրա հետ կատարվել Ռուսաստան վերադառնալուց հետո: Մենք ընդամենը իր իսկ խնդրանքով նրան ներգրավել ենք վերադարձողների ցուցակում, և նա վերադարձել է հայրենիք»։
Ըստ Ալեքսանդր Գուչկովի, անցած ամիսներին դեսպանատունը ՌԴ քաղաքացիների խնդրանքով 4 ավտոբուսային ուղևորություն է կազմակերպել դեպի Ռուսաստան: «Մենք փորձում ենք քաղաքացիների վերադարձի տարբեր ճանապարհներ գտնել՝ ցամաքային, օդային, չարտերային չվերթներ ենք կազմակերպում դեպի ՌԴ տարբեր ռեգիոններ, ամեն կերպ փորձում ենք օգնել քաղաքացիներին՝ վերադառնալ Ռուսաստան:
Երբ որ մենք կազմակերպում էինք այդ ավտոբուսները, անպայման պայման էինք դնում, որ ավտոբուսներն ամբողջությամբ դեզինֆեկցիայի ենթարկվեն, որ քաղաքացիները բուժզննում անցնեն, նրանց բաժանվում էին դիմակներ և ձեռնոցներ»: Դավիթ Հարությունյանն ապրիլից բազմաթիվ ակցիաներ է կազմակերպել ՌԴ դեսպանատան առաջ, ամենաբազմազան պահանջներ ներկայացնելով՝ 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի վերանայումից մինչև սեփական մեքենայով Հայաստանից ՌԴ մեկնելը:
Նրա ֆեյսբուքյան էջում չենք գտնում գրառումներ, հեղինակային տեքստեր, ինչպես սպասում էինք, տեղեկանալով, որնա իրավապաշտպան է, բայց կան ինքնանկար «ռոլիկներ», որտեղ սպիտակցի երիտասարդը՝ տարբեր գրառումներ կրծքին խփած, կանգնած է մե՛կ ՌԴ դեսպանատան, մե՛կ ՀՀ կառավարության առաջ: Մի անգամ, ակցիաներից մեկի ժամանակ, նրան նույնիսկ Փաշինյան Նիկոլն է մոտեցել: Այդ լուսանկարը Դավիթ Հարությունյանը նույնպես կցել է իր ՖԲ էջին: Մի նկար էլ ունի՝ սև դիմակով, վրան գրված՝ «Դուխով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Ավտոբուսով ՌԴ ուղևորված քաղաքացիներից մեկը մահացել է կորոնավիրուսից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակցի Դավիթ Հարությունյանը հանրությանը ներկայանում է որպես ռուսաստանցի իրավապաշտպան, որն արդեն երեք ամիս է, ինչ զբաղվում է ՌԴ, Հայաստանի և այլ պետությունների քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ անվտանգ տեղաշարժի կազմակերպման և քաղաքացիներին նյութական աջակցություն ցույց տալու հարցերով:
Ասում է, որ բազմաթիվ ելույթներ է ունեցել լրատվամիջոցներում, դիմել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը, համոզելով, որ ավտոբուսով մարդկանց տեղափոխելն անվտանգ չէ, որ նրանք կարող են վարակվել: Բայց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նրան չի լսել:
«Հատուկ իրեն հակառակվելու համար»՝ կարծում է Հարությունյանը, դեսպանը ավտոբուսով մարդկանց փոխադրում է կազմակերպել, որի արդյունքում մեկ անձ մահացել է՝ Վախթանգ Մելքումյանը:
Մենք կապվեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի պատասխանատու Ալեքսանդր Գուչկովի հետ և խնդրեցինք պատասխանել մի շարք հարցերի՝ թե քանի ուղևորափոխադրում է կազմակերպել դեսպանատունը, ճի՞շտ է արդյոք, որ Դավիթ Հարությունյանը ևս փոխադրումներ է կազմակերպել, ի՞նչ կարգով, և ճի՞շտ է արդյոք, որ ուղևորներից մեկը մահացել է կորոնավիրուսից:
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը մեր հարցերին պատասխանելով՝ հայտնեց. «Պարոն Հարությունյանի կողմից տարածված տեղեկություններն այն մասին, որ նա տարանցիկ փոխադրումներ է կազմակերպում վրացական սահմանով, ինչպես նաև, որ նյութական աջակցություն է ցուցաբերում, չեն համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է քաղաքացի Վախթանգ Մելքումյանին, այո, եղել է նման անձ այն մարդկանց թվում, որոնք դիմել էին դեսպանատուն, խնդրելով կազմակերպել իրենց շուտափույթ վերադարձը հայրենիք: Նա ավտոբուսով ուղևորվել է Ռուսաստան, սակայն դեսպանատունը տեղեկություններ չունի նրա հետագա ճակատագրի մասին, թե ինչ է նրա հետ կատարվել Ռուսաստան վերադառնալուց հետո: Մենք ընդամենը իր իսկ խնդրանքով նրան ներգրավել ենք վերադարձողների ցուցակում, և նա վերադարձել է հայրենիք»։
Ըստ Ալեքսանդր Գուչկովի, անցած ամիսներին դեսպանատունը ՌԴ քաղաքացիների խնդրանքով 4 ավտոբուսային ուղևորություն է կազմակերպել դեպի Ռուսաստան: «Մենք փորձում ենք քաղաքացիների վերադարձի տարբեր ճանապարհներ գտնել՝ ցամաքային, օդային, չարտերային չվերթներ ենք կազմակերպում դեպի ՌԴ տարբեր ռեգիոններ, ամեն կերպ փորձում ենք օգնել քաղաքացիներին՝ վերադառնալ Ռուսաստան:
Երբ որ մենք կազմակերպում էինք այդ ավտոբուսները, անպայման պայման էինք դնում, որ ավտոբուսներն ամբողջությամբ դեզինֆեկցիայի ենթարկվեն, որ քաղաքացիները բուժզննում անցնեն, նրանց բաժանվում էին դիմակներ և ձեռնոցներ»: Դավիթ Հարությունյանն ապրիլից բազմաթիվ ակցիաներ է կազմակերպել ՌԴ դեսպանատան առաջ, ամենաբազմազան պահանջներ ներկայացնելով՝ 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի վերանայումից մինչև սեփական մեքենայով Հայաստանից ՌԴ մեկնելը:
Նրա ֆեյսբուքյան էջում չենք գտնում գրառումներ, հեղինակային տեքստեր, ինչպես սպասում էինք, տեղեկանալով, որ նա իրավապաշտպան է, բայց կան ինքնանկար «ռոլիկներ», որտեղ սպիտակցի երիտասարդը՝ տարբեր գրառումներ կրծքին խփած, կանգնած է մե՛կ ՌԴ դեսպանատան, մե՛կ ՀՀ կառավարության առաջ: Մի անգամ, ակցիաներից մեկի ժամանակ, նրան նույնիսկ Փաշինյան Նիկոլն է մոտեցել: Այդ լուսանկարը Դավիթ Հարությունյանը նույնպես կցել է իր ՖԲ էջին: Մի նկար էլ ունի՝ սև դիմակով, վրան գրված՝ «Դուխով»: