Քաղաքական

23.06.2020 10:35

Ռոմանոս Պետրոսյանը բնակարան է գնել «Երազ» թաղամասում․ «Իրավունք»

Ռոմանոս Պետրոսյանը բնակարան է գնել «Երազ» թաղամասում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Թերևս 2018-ի իշխանափոխության կարևորագույն խոստումներից մեկն էլ շվայտ կյանքի և ճոխությունների մերժումն էր: Այժմյան վարչապետ, նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ «Նոր Հայաստանում» հատկապես պետական պաշտոնյաները, իրավունք չունեն իրենց ճոխություններ թույլ տալ:

Նախկինում անգամ լուրեր էին շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին արգելել է Հայաստանի սահմաններից դուրս հանգստանալու գնալ: Ինչ խոսք, այսօրինակ քայլերը սկզբնական շրջանում գուցե շատերին հրապուրիչ թվային, սակայն ամեն հնարովի և արհեստական բան ուշ թե շուտ մի օր ավարտվում է:

Մեր ունեցած տեղեկություններով, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երևանի «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է գնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։