Մարդիկ վերջին փողն են տալիս հիվանդանոցներին, իրենց բուժմանը
Հայաստանի առողջապահական ոլորտը ահավոր վիճակում է։ Մարդիկ վերջին փողն են տալիս հիվանդանոցներին, իրենց բուժմանը։ Գրեթե մեծ մասը հիվանդացությունների թոքաբորբ է։ Եվ թոքաբորբն էլ կորոնավիրուսի գծով չի գրանցվում, թեկուզ սիմպտոմածիկ նկարագիրը հենց վիրուսի հետևանք է ցույց տալիս։
Պետությունը չի հոգում գրեթե ոչ մեկի բուժման ծախսը։ Բացի 'Նորք" ինֆեկցիոնից, որտեղ շատ փոքր թիվ է բուժվողների, մյուս բոլոր կլինիկաները մասնավոր են և սկսած ախտորոշումներից, մինչև պալատ պառկել, դեղորայք, կատետր նույնիսկ գնելուց հիվանդն իր գրպանից է տալիս։
Էլ չկրկնեմ, որ շտապ օգնության համակարգը կիսամեռած է։ Ժամերով չեն գալիս կանչերին։ 1 03-ն էլ չի աշխատում։ Միայն 911 հնարավոր է լինում շտապի բժիշկ հրավիրել։ Այդ շտապը, իհարկե, 1-2 ժամում է գալիս։
Օր չկա, որ ինձ չզանգեն ու մանրամասն չներկայացնեն, թե ինչ քաոս է բժշկական հաստատություններում. լեփ լեցուն հիվանդներով, մեկ քույրը 25-30 հիվանդ սպասարկելով։ Գերծանրաբեռնված, բուժաշխատողները ուժասպառ, հոգնած, ավտոմատի տակ են աշխատում։ Իսկ բուժման և պալատների գումարը ոչ մի պետական գծով չի մարվում։ Դեպքեր են եղել, երբ թոքաբորբը բուժել 500-600 հազ դրամ է արժեցել հիվանդին։
Մանրամասն գրելու կարիք էլ չկա ու չեմ գրի, հոգնել եմ ու անօգուտ է, բայց պետք է շեշտեմ, որ սենց լկտիություն ու արհամարանք, սուտ ու անտարբերություն ոչ մի երկրում, ոչ մի երկրի առողջապահական համակարգում... չկա։ Հերքեք դե, որ ամեն ինչ արեցիք, որ Հայաստանում համավարակը չտարածվի։ Հերքեք, թե չհերքեք, փաստ է՝ մարդկանց թողել են մենակ իրենց ցավերի, հիվանդությունների հետ։ Ու կապ չունի՝ ունեն փող, թե ոչ, պետք է վճարեն։ Քանի ամիս էլ չեն աշխատել։ Ինչ ասվում է, տարածվում է պաշտոնյաների կողմից, որպես ոլորտում ջանասիրաբար օգնություն և այլն` փուչ է, միայն գովազդ, այսպես ասած PR։
Ես ռեալ մարդկանց պատմություններից, մահերից եմ սարսափում։ Ամեն օր...

Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից