Լրահոս

23.06.2020 09:31


Երևանում կանխվել է 35-ամյա տղամարդու՝ բենզինով ինքնահրկիզման փորձը

Երևանում կանխվել է 35-ամյա տղամարդու՝ բենզինով ինքնահրկիզման փորձը

Հունիսի 21-ին, Երևանում, ժամը 13:30-ի սահմաններում «1,2,3 աստիճանի ջերմային այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի այրվածքաբանության բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ա.-ն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանից:

Ըստ նախնական տեղեկությունների, նա բենզինով՝ ինքնահրկիզման եղանակով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն դա կանխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը