Քաղաքական

23.06.2020 09:00

«Իմ քայլը» վերածվում է ԽՄԿԿ-ի․ «Հրապարակ»

«Իմ քայլը» վերածվում է ԽՄԿԿ-ի․ «Հրապարակ»

«Նման միասնական պահվածք մենք տեսել էինք միայն խորհրդային տարիներին՝ ԽՄԿԿ համագումարների ժամանակ, երբ բոլոր որոշումներն անցնում էին միաձայն, և որևէ մեկը չէր համարձակվում հակառակ կարծիք հայտնել ու դեմ գնալ ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգներին՝ երբ չկար ընդդիմություն և ընդզվում։

Երեկ 2020 թվականի անկախ Հայաստանի խորհրդարանն իր պատմության ամենախայտառակ էջը գրեց՝ մեկին մեկ կրկնելով ԽՄԿԿ համագումարների տեսարանները։

Դժվար է ասել, թե ինչ են զգում Նիկոլ Փաշինյանի ձեռքում անշունչ պտուտակների վերածված պատգամավորները։ Եվ ի՞նչ են շահում սրա դիմաց նրանք՝ պատգամավորի աշխատավա՞րձը, մանդատի բերած մի քանի արտոնություննե՞րը, սեփական կարևորության զգացո՞ւմ։

Բարձր գին չե՞ք վճարում, արդյոք, սահմանադրական կարգը տապալելու կոլեկտիվ հանցագործությանը մասնակցության դիմաց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։