Երբ 2-րդ ընթերցմամբ օրենքն ընդունվեց, իրավագիտությունն այդ կետից դադարեց
Չեմ ցանկանում ես էլ բարոյախրատական մասաժներ կատարել իշխող ուժին և խորանալ մանրամասների մեջ, քանի որ ՍԴ-ի շուրջ հրարհրված ճգնաժամի մասին արդեն բավականին խոսվել է: Այն պահից, երբ 2-րդ ընթերցմամբ օրենքն ընդունվեց, իրավագիտությունն այդ կետից դադարեց: Մի քանի արձանագրում կցանկանամ կատարել:
1. Հալալ է Ռոբերտ Քոչարյանին: Քոչարյանը քաղաքական լրջագույն գործոն է, անգամ երբ քաղաքականության մեջ չէ: Մենակ իր գոյությունը` քաղաքական իշխող ուժին դրդում է իրավագիտության հետ անել տրանսցենդենտալ մեդիտացիա, տարբեր տեսակի մուտացիաներ, որոնք մեզ տանում են անդունդ: Պոռնկությունը շնորհիվ իշխող ուժի ունեցավ նոր ենթատեսակ` իրավական պոռնկություն:
2. Մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվել են խորհրդարանում սահմանադրիաիրավական զարգացման մի ամբողջ աստիճան մեզ հետ շպրտեցին:
3. Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ ՍԴ միակ ճգնաժամը Գրիգորյան Վահեն է, մարդ ով 40 հազար ԱՄՆ դոլարի դիմաց միայն նամակ գրեց մի քանի հոգու, ովքեր շան տեղ չդրեցին այդ նամակներին:
4. Վենետիկի հանձնաժողովի այսպիսի ստորացումը և եզրակացության նենգափոխումը չի մնալու անհետևանք: Ժողովրդի ասած թքում են ձեր վրա, ասում եք անձրև է գալիս:
5. Ցավում եմ ԼՀԿ-ի պտասխանատվությունից խուսափելու նմանվող վարքագծի համար, ամբողջությամբ աջակցում եմ ԲՀԿ-ին:
6. Եվ վերջում ինչպես անմեն ինչում, այստեղ ևս դրական բան կփորձեմ տեսնել: Այս օրենքը մեզ օգնեց ճանաչել ևս մի քանի պատգամավորների, ում բնականոն շրջանառության պայմաններում ԱԺ-ի շենքի մոտակայքում տեսնելու շանս չէինք ունենալու: Նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր է կյանքը մեր...

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից