Մեկնաբանություն

23.06.2020 00:05


Կա՛մ «Լուսավորը» կմիանա ԲՀԿ-ին և Նիկոլին ու իր 89 կլոններին քարշ կտա Սահմանադրական դատարան, կա՛մ ...

Կա՛մ «Լուսավորը» կմիանա ԲՀԿ-ին և Նիկոլին ու իր 89 կլոններին քարշ կտա Սահմանադրական դատարան, կա՛մ ...

Ինչո՞ւ է Նիկոլի ձեռքի կամ ոտքի տակի քայլարած մեծամասնությունը շտապում հորով-մորով անել Սահմանադրական դատարանի սեփականաշնորհման անավարտ պարտիան` «վճռահատել» ՍԴ դատավորներից գոնե մի քանիսից ազատվելու թնջուկը, պարզից պարզ է. ՍԴ-ն ստացել է Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհդատվական կարծիքները, այլևս պատճառ չունի` հետաձգելու Ռոբերտ Քոչարյանի ու իր պաշտպանների դիմումի քննությունը, և արդեն հայտարարել է, որ հուլիսի 7-ին վերսկսելու է տխրահռչակ 300.1 հոդվածի սահմանադրականության շուրջ լսումները։

Սա՛ է պատճառը, որ էլի կացինն առել, ընկել են ՍԴ-ի հետևից` վռազ-վռազ, Վենետիկի հանձնաժողովի պատասխանի թանաքը չչորացած, ավելին` ի հեճուկս հանձնաժողովի «ռեկոմենդացիաների», «շըփ-թըփ» խզբզել ու ԱԺ օրակարգ են մտցրել հերթական հակասահմանադրական նախագիծը, որով ուզում են տեղ ազատել սեփական «պոլի փեդերի» համար`12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորների «տուն ուղարկել», Հրայր Թովմասյանից ապօրինաբար առգրավել ՍԴ նախագահի պաշտոնն ու Լևոնի վկա, նիկոլի սրտի ձրիակեր Վահե Գրիգորյանին կամ նրա նման մեկին նախագահ կարգելու մասին։

Այն, որ նախագիծն ուղնուծուծով`ոտքից գլուխ հակասահմանադրական է, անկախ Վենետիկի հանձնաժողովի արտահայտած տեսակետից, թե ինչքան էլ Նիկոլի և իր ջոկատի ՍԴ-ն օր առաջ ձեռքը գցելու ցանկությունն ինքնին լեգիտիմ չէ (խնդրահարույց է և՛ ազգային Սահմանադրության տարրական նորմերի, և՛ ԵԽ չափանիշների, հատկապես և՛ դատարանների անկախության սրբության սրբոցը համարվող դատավորների անփոփոխելության առումով), բայց «գինով կուտվի», եթե գոնե անցումային ժամանակահատված սահմանեն «ՍԴ-ի և կառավարության միջև (ոչ թե Սահմանադրական դատարանի, ինչպես իրենք են փորձում ներկայացնել) սահմանադրական ճգնաժամի» լուծման գործիք ներկայացվող «սահմանադրական» փոփոխությունների իրականացման համար, երկու կարծիք լինել չի կարող։

Դա ակնհայտ է ինչպես մասնագետների, այնպես էլ ոչ մասնագետների համար, ովքեր «քթի ծակ ունեն»`օրենքների, Սահմանադրության, ա-ն բ-ից տարբերում են, գիտեն`ինչ ասել է սահմանադրական կարգ և սահմանադրական կարգի տապալում և իշխանության յուրացում։ Միայն հիմարը չի հասկանում, որ ճգնաժամը Տապոռ Նիկոլի, իր անմեղսունակ կառավարության անդամների, իր 88 գլուխ պատգամավորների և առանձին վերցրած մեկ «անկախ» երեսփոխանի` փաստաթղթեր կեղծելով բանակից թռած, սեփական կաշին փրկելու համար հարազատ մորը փուռը տված գործ տվող վայ խմբագրապետի հիվանդ ուղեղներում է. նրանց, որ համատեղ ուժերով, ձեռք ձեռքի, ուս ուսի տված` 2 տարի է, Սահմանադրությունը հատուկ դաժանությամբ բռնաբարելու մաստեր-կլաս են ցույց տալիս` Հայաստանն իզգոյ-երկիր դարձնելու և հարևան սուլթանապետությանը «մերձեցնելու» լուրջ հայտ ներկայացնելով։

Այն, որ Նիկոլի 89 կլոններն ընդունեցին ռեկորդային արագությամբ` ընդամենը մի քանի ժամում, նմանապես կասկած չէր հարուցում։ Բայց որ մի հատ էլ արտահերթ նիստ էին հրավիրելու և կայծակի արագությամբ փոխելու էին ԱԺ կանոնակարգ-օրենքը` առանց այն էլ մեխի գլուխ նախագահին զրկելով քաղաքական գործընթացների, ընդհանրապես ընդունվող խառնիփնթոր, վայրիվերո որոշումների վրա որևէ կերպ ազդելու անգամ տեսական հնարավորությունից, և Ազգային ժողովի նախագահին հակասահմանադրական փոփոխությունները ստորագրելու ու հրապարակելու բացառիկ մենաշնորհ էին շնորհելու, չէինք սպասում։

Ժամանակը չի սպասում. հուլիսի 7-ը սարերի հետևում չէ` քայլարածներն առաջ էլ գլուխ չունեին օրենքների, սահմանադրական կարգավորումների հետ, հիմա առավել ևս չեն պատրաստվում մանրուքների հետևից ընկնել. ունեն անհրաժեշտ և բավարար գլխաքանակ` անցկացնելու ցանկացած օրենք, որոշում, անելու այն ամենը, ինչ ուզում են, ինչ խելքներին կփչի։

Եվ այդպես էլ վարվում են։ Դժվարը ռուբիկոնն անցնելն է` Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը մեկ անգամ ոտնատակ տալը։ Դրանից հետո խնդիր չէ` նորից ու նորից առանձնահատուկ դաժանությամբ տրորել Սահմանադրությունը, գրված ու չգրված, բարոյական և քաղաքական բոլոր նորմերը. մի հոդված ավել շալակեն, մի հոդված պակաս`արդեն էական չէ։

Խորհրդարանական ընդդիմությունը` ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», ունեն բոլոր հնարավորությունները` ուղեփակոց դնելու երկիրը Տապոռ Նիկոլի և իր «խունտայի» պատանդը դարձնելու ճանապարհին. հանգիստ կարող են դիմել Սահմանադրական դատարան, վիճարկել եթե ոչ ՍԴ դատավորներին պաշտոնանկ անելու, ապա առնվազն ԱԺ նախագահին Սահմանադրությամբ չամրագրված նոր լիազորություններ վերագրելու սահմանադրականությունը։

ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ ստորագրահավաք է սկսում` ՍԴ դիմելու և բացահայտ «չսահմանադրական» այս պրոցեսի դեմն առնելու համար, ու ակնկալում է «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը։

Հիմա, կա՛մ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ին ու միասին քայլարածներին «քարշ կտան դատախազություն», այսինքն`Սահմանադրական դատարան, կա՛մ Հայաստանը կդառնա Տապոռ Նիկոլի սրտի իզգոյ երկիրը (դե իսկ «Լուսավորն» այս դեպքում կդառնա զրո)։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը