Իշխանությունը դնում է իրավական պետության «գերեզմանաքարը»
Այն, որ օրվա իշխանությունը իր քաղաքական ամբողջատիրական ձգտումներին հասնելու նպատակով ոտնակոխ է անում Սահմանադրությունը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Այն, որ օրվա իշխանությւնը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի իրավական պետության և ժողովրդավարության մասին, այլևս քննարկման թեմա չէ:
Այն, որ օրվա իշխանությունն ու քաղաքական պատասխանատվությունը նույնքան անհամատեղելի են, որքան ՛՛ջուրն ու յուղը՛՛, նույնիսկ ջանք չի պահանջվում ապացուցելու համար:
Այն, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ օրվա իշխանությունը դնում է իրավական պետության ՛՛գերեզմանաքարը՛՛, պետք է մտոք կույր լինել չգիտակցելու համար:
Այն, որ մենք ականատես ենք լինում օրվա իշխանության կողմից Սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորմանը, նույնիսկ Բաբկեն Թունյանի անգրագետ հարևան Պողոսն է հասկանում:
Այն, որ խորհրդարանական ընդիմությունը ստացել է իդեալական հնարավորություն ապացուցելու Սահմանադրական կարգին հավատարիմ լինելու մասին իր հայտարարութունների ոչ սին լինելը և Երկրի վաղվա օրվա հանդեպ սեփական քաղաքական պատասխանատվության գիտակցումը, նույնպես ակնհայտ է:
Մնում է տեսնել ընդիմությունը կունենա՞ այդչափ քաղաքական համարձակություն և սկզբունքայնություն Սահմանադրական դատարան դիմելու համար: Այդ քայլից ձեռնպահ մնալու որևէ հիմնավորում չի ընդունվում:
Ավելին, Սահմանադրական դատարան չդիմելու պարագայում խորհրդարանական ընդիմությունը իշխանության հետ հավասար ստանձնում է Սահմանադրական կարգի տապալման ողջ պատասխանատվությունը:
Իշխանությունը դնում է իրավական պետության «գերեզմանաքարը»
Այն, որ օրվա իշխանությունը իր քաղաքական ամբողջատիրական ձգտումներին հասնելու նպատակով ոտնակոխ է անում Սահմանադրությունը, այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ:
Այն, որ օրվա իշխանությւնը նույնիսկ տարրական պատկերացումներ չունի իրավական պետության և ժողովրդավարության մասին, այլևս քննարկման թեմա չէ:
Այն, որ օրվա իշխանությունն ու քաղաքական պատասխանատվությունը նույնքան անհամատեղելի են, որքան ՛՛ջուրն ու յուղը՛՛, նույնիսկ ջանք չի պահանջվում ապացուցելու համար:
Այն, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ օրվա իշխանությունը դնում է իրավական պետության ՛՛գերեզմանաքարը՛՛, պետք է մտոք կույր լինել չգիտակցելու համար:
Այն, որ մենք ականատես ենք լինում օրվա իշխանության կողմից Սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորմանը, նույնիսկ Բաբկեն Թունյանի անգրագետ հարևան Պողոսն է հասկանում:
Այն, որ խորհրդարանական ընդիմությունը ստացել է իդեալական հնարավորություն ապացուցելու Սահմանադրական կարգին հավատարիմ լինելու մասին իր հայտարարութունների ոչ սին լինելը և Երկրի վաղվա օրվա հանդեպ
սեփական քաղաքական պատասխանատվության գիտակցումը, նույնպես ակնհայտ է:
Մնում է տեսնել ընդիմությունը կունենա՞ այդչափ քաղաքական համարձակություն և սկզբունքայնություն Սահմանադրական դատարան դիմելու համար: Այդ քայլից ձեռնպահ մնալու որևէ հիմնավորում չի ընդունվում:
Ավելին, Սահմանադրական դատարան չդիմելու պարագայում խորհրդարանական ընդիմությունը իշխանության հետ հավասար ստանձնում է Սահմանադրական կարգի տապալման ողջ պատասխանատվությունը:
Հ.Գ. Վրան խփելու համար շենքը չեն քանդում:
Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից