Այսօր ամբիոնից հնչող լկտի երեսպաշտ դեմագոգիան ձեզ չի փրկելու
Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետությունը այլեւս գոյություն չունենալու եզրին է։ Երկիրը օկուպացված է խունտայով, որը իրականացնում է սահմանադրական հեղաշրջում, յուրացնելով իրեն չպատկանող իշխանությունը` ավերելով իրավական պետության հիմնասյուները։
Ես երբեք որեւէ իլյուզիա չեմ ունեցել կեղծիքներով, լկտի ստով, շանտաժով ու ատելության քարոզով իշխանություն զավթած ոհմակի եւ իրեն սատարող օտարերկյա գործակալական ցանցի առումով, սակայն այս արարքը այլեւս վերջ է դնում նաեւ ցանկացած քաղաքական պրոցեսի, վերածվելով ազատագրական պայքարի` բոլոր առումներով եւ դրսեւորումներով։
Բոլոր նրանք, ովքեր չիմացությամբ կամ դիտմամբ գործել են սույն հանցանքը իմ պետության եւ իմ ժողովուրդի հանդեպ, անխուսափելիորեն պատժվելու են օրենքի ողջ ուժով սահմանադրական կարգի վերականգնումից անմիջապես հետո։ Իսկ դա անկասկած տեղի է ունենալու, քանի որ դեռ ողջ են մարդիկ, ովքեր չունեն կորցնելու երկիր, որը կվերածվի բռնապետական տնազի։ Ու այսօր ամբիոնից հնչող լկտի երեսպաշտ դեմագոգիան ձեզ չի փրկելու։

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից