Լրահոս

31.03.2011 13:40


Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել

Կոսովոյի նախագահը հրաժարական է տվել

Կոսովոյի նախագահ Բեջետ Պակոլին հրաժարական է տվել: Նա կատարել է այդ երկրի Սահմանադրական դատարանի պահանջը։ Սակայն, նա իր թեկնածությունը կրկին կառաջադրի:

Հիշեցնենք, Կոսովոյի Սահմանադրական դատարանն անօրինական էր ճանաչել Բեջետ Պակոլիի ընտրությունը։ Դատարանը որոշել էր, որ Պակոլիի ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել՝  քվեարկության ժամանակ խորհրդարանում ներկա չի եղել պատգամավորների երկու երրորդը, ինչն անհրաժեշտ է քվորում ապահովելու համար և Պակոլին եղել է միակ թեկնածուն:

Սա վերջին կես տարվա ընթացում Սահմանադրական դատարանի արդեն երկրորդ  որոշումն է Կոսովոյի նախագահի լիազորությունների դադարեցման մասին:

Սեպտեմբերին էլ հրաժարական էր տվել Կոսոսվոյի նախկին նախագահ Ֆաթմիր Սեյդիուն, ով հակառակ օրենքի՝ միաժամանակ քաղաքական կուսակցություն էր գլխավորում:

Պակոլին նախագահ էր ընտրվել 2011թ. փետրվարին: Նա համարվում է աշխարհի ամենահարուստ ալբանացին:

Նշենք նաև, որ Ռուսաստանի և Շվեյցարիայի դատախազությունները Պակոլլին մեղադրել էին, որ նրա ղեկավարծ ընկերությունը Կրեմլի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մի քանի միլիոն դոլարի կաշառք տրամադրելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը