Վստահ եմ՝ Նիկոլի համար մի միլլիոն դրամ վճարող չի լինի
Վարչապետ ընտրվելիս Փաշինյան Նիկոլը, ի թիվս այլ խոստումների, թմբկահարում էր նաև ներդրումների թեման: Նա իրեն պատառոտելով հավաստիացնում էր, որ արտասահմանում բնակվող հայերն ազատ են Հայաստանում ներդրումներ կատարել, որ ոչ մեկը «փայ չի մտնելու», ոչ մեկն այլևս չի ահաբեկելու հայազգի գործարարներին և ներդրողներին:
Փաշինյանի այդ կոչերը, սակայն, դարձան «ձայն բարբառո անապատի»` ինքն ասաց, ինքն էլ լսեց: Անգամ 2019 թվականի սեպտեմբերին նա գնաց Լոս-Անջելեսում «էստի համեցեք» ասաց, բայց դա էլ ցանկալի էֆեկտը չունեցավ:
2020 թվականի հունիսի 20-ին, մեկ օրվա մեջ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նպատակով հավաքվեց չորս միլիոն ԱՄՆ դոլար` հսկայական գումար: Միանգամից արձագանքեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր, ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։ Այստեղ էլ, երկրի ներսում, բազմաթիվ մարդիկ` թե գործարարներ, թե շարքային քաղաքացիներ, ինձ դիմում էին նամակներով` ցանկություն հայտնելով մասնակցել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար գրավի վճարմանը։
Փաստորեն, ինչ է ստացվում: Ռոբերտ Քոչարյանը, լինելով անազատության մեջ, Հայաստան պետությանը բերեց չորս միլիոն դոլար, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը` երկու տարի զբաղեցնելով ՀՀ վարչապետի բարձր պաշտոնը, բերել է զրո դրամ: Սա հեղինակության և հարգանքի հարց է, հեղինակություն, որ այդպես էլ Նիկոլը չունեցավ և չի ունենա: Քոչարյան անունը նշանակում է գործ և առաջընթաց, մինչդեռ Նիկոլին վերաբերվում են որպես ժամանակավոր ծաղրածուի, որը Քաջ նազարի բախտով հայտնվել է երկրի ղեկին: Նիկոլի բերած միակ խոշոր ներդրումը, ըստ էության, եղավ կորոնավիրուսը:
Այս ամենից եզրակացնել կարելի է հետևյալը: Եթե անազատության և նեղության մեջ Քոչարյանի համար պատրաստ են միլիոներ վճարել,ապա ինչպիսի խոշոր ներդրումներ կլինեն, երբ Նախագահը վերադառնա իշխանության: Իմ խորին համոզմամբ, նրա վերադարձը ոչ թե իրեն, այլ առաջին հերթին մեր հայրենիքին է անհրաժեշտ:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից