Կարծիք

22.06.2020 16:20


Իշխանություների քաղաքական ինքնախոստովանությունը

Իշխանություների քաղաքական ինքնախոստովանությունը

Չէէէ, իշխանությունները կա՛մ լիովին որոշել են ԱԱԾ-ն վերածել զավեշտի և աբսուրդի համապետական կենտրոնի, կա՛մ արդեն այնքան են խճճվել, որ չեն հասկանում մի պարզ ճշմարտություն` ԱԱԾ-ն այս հայտարարությամբ ուղղակի վերահաստատեց քաղաքական հետապնդման փաստը... ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Չգիտեմ զարմանալ, թե ոչ իշխանություների այս քաղաքական ինքնախոստովանությունից։

Չնայած, եթե հաշվի առնենք, թե ինչ "էնտուզիազմով" են ԱԺ իշխանական պատգամավորները մասնակցում Սահմանդրական կարգի տապալման մեջ, ապա ԱԱԾ-ի վերը նշված "կոչը" շատ տրամաբանական է, եթե դիտարկենք հակապետական համատարած աբսուրդի ներքո։

Հ.Գ. Խորին "շնորհակալություն" վարչապետին, որ ինքը անձամբ վերահաստատեց, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի շուրջ, ունեն միայն ու միայն քաղաքական ճնշման և հետապնդման նպատակ։)

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: один или несколько человек и текст

Այս խորագրի վերջին նյութերը