Կարծիք

22.06.2020 15:50


«ՓՈՔՐԻԿ ՖՅՈւՐԵՐԻ» մեծ ախորժակը կամ «բա մնացածդ ինչ եք անելու»

«ՓՈՔՐԻԿ ՖՅՈւՐԵՐԻ» մեծ ախորժակը կամ «բա մնացածդ ինչ եք անելու»

Ուզում եմ տեղեկացնել «Ձեր փոքրիկ ֆյուրերի» թիմի բոլոր անդամներին, որ սպասվող մոտակա իշխանափոխությունից հետո, հաջորդ իշխանությունը կազմակերպելու է «Նյուրեմբերգյան դատավարություններ», որից ոչ-ոք չի կարողանալու խուսափել։

«Փոքրիկ ֆյուրերը», ի ուրախություն ադրբեջանի, քայլ առ քայլ իրագործում է 2018 թվականին սկսած, Հայաստանը կործանելու իր և Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը։ Այսօր, Աժ պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության երկու ընթերցումով պատրաստվում են «սեփականաշնորհել» Սահմանադրական Դատարանը, ժողովրդին ստելով, թե իբր, դա կատարվում է Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցելուց և նրանց կողմից «դաբրո» ստանալուց հետո: Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի հետ հանրությունը ծանոթ է և նման բան այնտեղ իհարկե չկա։

Այս գործընթացը կյանքի կոչելով, Փաշինյանը ցանկանում է երկրում հաստատել իր բռնատիրական ռեժիմը: Որտեղ այլևս նա իշխանության որևէ այլ ոլորտում չի ունենա նույնիսկ ֆորմալ բնույթի հակակշիռ:

Խորհրդանշանական է, որ 1945 թվականի հունիսի 24-ի «Հաղթանակի շքերթի» տարելիցին, «Փոքրիկ ֆյուրերը» կրկնում է Ադոլֆ Հիտլերի գործընթացը։ Այո, դեռևս 1933 թվականի մարտի 24-ին Ռեյխստագը վառելու «սպեցօպերացիայից» մեկ ամիս անց արդեն Հիտլերյան Ռեյխստագը ընդունեց մի օրենք, որը կոչվում էր «ԵՐԿՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ» (նիկոլական է չէ՞ հնչում), որի համաձայն, այսուհետ կառավարությունը կարող էր ընդունել օրենքներ, որոնք այլևս չէին կարող վիճարկվել այն ժամանակվա Գերմանիայի Գերագույն Դատարանի կողմից:

Հիտլերը, չկարողանալով վերացնել երկրի Գերագույն դատարանը` որպես ինստիտուտ, չկարողանալով փոխել նրա կազմը, Պարլամենտի կողմից անցկացրեց մի օրենք, որի միջոցով փաստացի երկրի Գերագույն Դատարանը դարձավ սիմվոլիկ մարմին: Ի միջի այլոց նույն բանն էր ուզում անել նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն նրան թվում է, թե նա Հիտլերից ավելի հզոր առաջնորդ է և կկարողանա իրագործել այն, ինչը չեր հաջողվել Ադոլֆ Հիտլերին։

Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո Գերմանիայում՝ արգելվեցին և կատեգորիկ վերացվեցին այն փաստաբանական ընկերությունները, որոնք չէին գտնվում իշխանությունների վերահսկողության տակ: Ընդունեցին օրենք, ըստ որի երկրում կարող էր փաստացի գործել միայն նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը Հիտլերի գլխավորությամբ, իսկ մնացած բոլոր կուսակցությունները արգելվեցին: Սկսվեցին լայնամաշտաբ ձերբակալություններ: Սկզբում թիրախում հայտնվեցին հրեաներն ու կոմունիստները, հետո հերթը հասավ սոցիալ-դեմոկրատներին, լիբերալներին և քրիստոնյա-դեմոկրատներին: Մի խոսքով, այն թե ինչ տեղի ունեցավ այս գործընթացից հետո, կարող եք կարդալ պատմության գրքերում և անել համապատասխան հետևություններ։ Այո, հենց այսպես Գերմանիայում հաստատվեց մարդկության ամենախավարամիտ տոտալիտար ռեժիմներից մեկը, որն էլ հետո բերեց Երկրորդ Համաշխարհային Պատերազմի և չարիք դարձավ ողջ աշխարհի համար:

Սակայն հիմա ես ուզում եմ խոսել այն 87 «է... նահատակների» մասին, ովքեր վաղը պատասխան են տալու՝ երբ «Փոքրիկ ֆյուրերը» ինքնասպան լինելով կխուսափի պատասխանատվությունից։ Այսօր, կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով, Ձեր առաջնորդը փորձում է բռնատիրական կարգեր հաստատել, կատարելով կամայական ԱՊՕՐԻՆՈւԹՅՈՒՆՆԵՐ, սակայն նա դա անում է ՁԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ։ Ուղղակի մի քանի փոքր ուղղում՝ սա 1930-ականները չեն, Ձեր «ֆյուրերը»՝ շատ փոքրիկ է համեմատած իր բնօրինակի, ՀԱՅԵՐՆ էլ՝ գերմանացի չեն...

ՓՐԿԵՔ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՌՋԵՎ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԱՌՋԵՎ՝ ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ ԵՎ ՄՈՏԱԼՈւՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԻՑ...

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը