Քաղաքական

22.06.2020 13:43

Ես սա դիտում եմ որպես քայլ՝ ուղղված իշխանության յուրացմանը. Դավիթ Հարությունյանը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

Ես սա դիտում եմ որպես քայլ՝ ուղղված իշխանության յուրացմանը. Դավիթ Հարությունյանը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

Դա ավելի շատ իշխանության յուրացում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովի հրավիրված արտահերթ նիստին, որտեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների հարցը:

«Ես սա դիտում եմ որպես քայլ՝ ուղղված իշխանության յուրացմանը»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նա խնդիր չհամարեց, որ նախագիծը որպես զեկուցող ներկայացնելու է Ազգային ժողովը և ոչ թե կառավարությունը:

Հիշեցնենք, որ «Փաստինֆոյում» Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության` իշխանության նախաձեռնած նախագծին, նշել էր, որ իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները Ազգային ժողով են ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսված կարգավորումներն ուղղակիորեն հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից հունիսի 19-ի կարծիքում և դրանք նախորդած կարծիքներում արտահայտված մոտեցումներին:

«Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը՝ լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում»,-գրել էր Դավիթ Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։