Կարծիք

22.06.2020 13:19


Կողմնորոշվեք, պարոնայք, իշխողները դարձյալ անում են իրենց քայլը, իսկ ի՞նչ ենք անում մենք

Կողմնորոշվեք, պարոնայք, իշխողները դարձյալ անում են իրենց քայլը, իսկ ի՞նչ ենք անում մենք

ԱԺ-ն արտահերթի է գնում և փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով «լուծել» ՍԴ-ի հարցը,ինչը հակասահմանադրական է, հակավենետիկյան և հակաօրինական․․ Այո, և այս մասին տարբեր իրավաբաններ, ՍԴ մասնագետներ, փաստաբաններ և այլ ողջախոհ մարդիկ իրենց բողոքը, խոսքը, դժգոհությունն են հայտնում․, ինչպես օրինակ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է նշում․

«Այսքանով հանդերձ, առնվազն տարօրինակ է, որ սեփական նախաձեռնությամբ դիմելով Վենետիկի հանձնաժողովին և քաջ տեղյակ լինելով Հանձնաժողովի կարծիքի նախագծում արտահատված տեսակետներին (կարծիքի նախագիծը նախօրոք ուղարկվել է կառավարությանը և որոշակիորեն մեղմվել է վերջինիս առաջարկների հիման վրա), իշխող մեծամասնությունը հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը, Ազգային ժողով է ներկայացրել Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության մի նախագիծ, որը տրամագծորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ իր կարծիքի վերջին կետում, որը սկզբնապես նախատեսում էր հայկական իշխանություններին հետագա աջակցություն ցուցաբերելու պատրաստականություն, Հանձնաժողովը ափսոսանք է հայտնում, որ «իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված հանձնարարականներին» (կետ 82)»:

Հիմա, հարց խոորհրդարանական ընդդիմությանը՝ ո՞րն է լինելու նրանց դիրքորոշումը, ի՞նչ են անելու, գնալու են հանգիստ նստեն և մասնակցեն երկրի գլխավոր օրենքի հուղարկավորությա՞նը, ՍԴ հուղարկավորությա՞նը, թե՝ վերջապես կանցնեն կոշտ քայլերի և կասեն իրենց «տղամարդկային» խոսքը․․

Նույն հարցս ուղղեմ նաև արտախորհրդարանական ուժերին՝ ի՞նչ եք անելու, այսպես սոցցանցերում և հարցազրույցներում խելոք մտքեր եք հնչեցնե՞լու, բողոքելո՞ւ եք, թե՝ կանեք ձեր «տղամարդկային» քայլը․․

Կռվից հետո սուր ճոճելը ողբերգականորեն ծիծաղելի է և՝ ճաշից հետո մանանեխը հեչ տեղին չի լինում․․․․․Կողմնորոշվեք, պարոնայք, իշխողները դարձյալ անում են իրենց քայլը, իսկ ի՞նչ եք անում դուք, իսկ ի՞նչ ենք անում մենք․․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը