Քաղաքական

22.06.2020 12:29


Գուցե իշխանության սրտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ. Իվետա Տոնոյան

Գուցե իշխանության սրտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ. Իվետա Տոնոյան

Սահմանադրական դատարանի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդադառնալով ՍԴ փոփոխությունների վերաբերյալ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստին:

«Առանց հեգնանքի, սարկազմի ասում եմ, որ իսկապես ցավ եմ ապրում, որ ատակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգած, իիշխանությունները շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատսրանի կամ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ»,-ասաց նա:

Նա նշեց, որ սկսած դատարանները շրջափակելուց, ՍԴ դատավորների դեմ կոմպրոմենտների հավաքելուց, այնուհետև հանրաքվեի հռչակումից, իսկ հետո չեղարկելուց` հիմա էլ այս ՍԴ փոփոխությունների նախգիծը գալիս է վկայելու այն հանգամանքը, որ իշխանությունները պարզապես չեն ուզում ունենալ Սահմանադրական դատարան, և փորձ է արվում ունենալ ձեռնածու ՍԴ:

«Ես հասկանում եմ, որ գուցե իշխանությունների սրտի Սահմանադրական դատարանի դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, որը մեկ տարի շարունակ, չկատարելով իր գործառույթները, ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմանված բարիքներից, բայց օրենքով պարտավորված գործառույթները չի կատարել»,-ասաց նա և վերջին անգամ սթափության կոչ արեց իշխանություններին՝ նշելով, որ այսօր դրա ժամանակը չէ:

Իվետա Տոնոյանը նշեց, որ այս նախագծը հակասում է Սահմանադրության առաջին, երրորդ մասերին, միջազգային կազմակերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ: Նա նշեց, որ մասնակցելու են նիստին, շարունակում են օրենսդիր գործունեությունը՝ ներկայանցելով հիմնավոր հակափաստարկները, և իրենց մասնակցությունը կապ չունի Գագիկ Ծառուկյանի կալանավորվելու կամ չկալանավորվելու հետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը