Քաղաքական

22.06.2020 11:38


Եթե այս պրոցեսն իրականանա ինչպես նախանշված է, ապա իշխանությունը թաղում է Սահմանադրությունը. փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ՍԴ փոփոխությունների նախագծի մասին

Եթե այս պրոցեսն իրականանա ինչպես նախանշված է, ապա իշխանությունը թաղում է Սահմանադրությունը. փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ՍԴ փոփոխությունների նախագծի մասին

Հերթական հակասահմանադրական պրոցեսն է՝ Սահմանդրական դատարանը նվաճելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով՝ այսօր սպասվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, որով պետք է քննարկվի ՍԴ նախագահին և ՍԴ մյուս դատավորներին ԱԺ միջոցով հեռացնելու հարցը:

«Դա պարզապես, օրենքի և իրավունքի հետ որևէ աղերս չունեցող մի պրոցես է, որը զուտ քաղաքական է: Ես ցավում եմ, որ քաղաքական նպատակներով վաղուց Հայաստանում իրավունքն ու օրենքը շպրտված են 4-րդ պլան: Սա նոր գործընթաց չէ, որին ականատես ենք լինում, բայց այս ամեն ինչի համար, ցավոք սրտի, վճարելու ենք մենք բոլորս»:

Դիտարկմանը՝ իշխանությունն ասում է՝ հեղափոխություն է եղել, ՍԴ նախագահը նախկիններից է, պետք է գնա, նա արձագանքեց՝ իսկ ի՞նչ անել օրենքի և սահմանդրական կարգավորումների հետ: «Եթե իրենք այդքան հեղափոխական են, թող Լենինի նման 3 դեկրետ հրապարակեն ու այդ դեկրետներով առաջ գնան»,-նշեց նա:

Երվանդ Վարոսյանը նկատեց՝ եթե այս պրոցեսը ոնց որ նախանշված է իրականանա, ապա իշխանությունը, կարելի է ասել, թաղում է ՀՀ Սահմանադրությունը. «Բայց թաղումը նոր չի սկսել, թաղումը վաղուց է սկսել, հիմա ուղղակի օղորմաթասը պետք է խմենք բոլորով»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով կդադարեցվեն ՍԴ դատավորների, նաև նախագահի լիազորությունները: Այս նախագիծը փոխարինում է հանրաքվեի նախագծին, որը նախաձեռնել էր իշխանությունը և որով պետք է հանրաքվեի միջոցով դադարեցվեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների լիազորությունները:

Այս խորագրի վերջին նյութերը