Հնարավոր է` չմասնակցենք ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների համար հրավիրված նիստին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9:30 եղել է խորհրդի նիստը և իմացանք, որ ժամը մեկին արտահերթ նիստ է հրավիրված, որով երկրի մայր օրենքը պետք է փոփոխվի և սահմանված է երեքժամյա ռեժիմ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ, դեբատներ, բանավեճեր, Հայաստանում արվում է այդ ձևով: Սա լուրջ խնդիր է թե' մեր միջազգային պարտավորությունների մասով, թե' ժամանակին ասվածի մասով»,-ասաց նա և նշեց, որ Սահմանադրական դատարան չի ուղարկվելու նախագիծը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց դիրքորոշումն արդեն հայտնել էին և հնարավոր համարեց, որ նիստին էլ չմասնակցեն, քանի որ խմբակցությունում դոմինանտ կարծիքն այն է, որ անիմաստ է այդ նիստին մասնակցելը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ նոր են ծանոթացել փոփոխությանը, այն էլ մամուլով, և չի հասկանում` ինչով է պայմանավորված այս հրատապությունը: Նա նշեց, որ երկու հիմնական ուղղությամբ է նախատեսվում, որ 12 տարի աշխատած դատավորները պետք է դադարեն պաշտոնավարել, և նոր նախագահ ընտրվի, և երկուսն էլ պատգամավորը խնդրահարույց համարեց: Նա նկատեց, որ նույնիսկ չեն սպասել խորհրդատվական կարծիքի տրամադրմանը, ինչը ևս անտրամաբանական համարեց:
«Այն, որ խորհրդարանը որոշել է չդիմել Սահմանադրական դատարան, խախտում է Սահմանադրության համապատասխան հոդվածը: Այն, թե սա իշխանության յուրացում է, թե ոչ, դա որակում է դատարանը: Առերևույթ որոշակի տարրեր կարող են լինել, քանի որ հակասահմանադրական գործընթացների արդյունքում գործողություններ են նախատեսվում»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am