Քաղաքական գործընթացները թևակոխում են փողոցային պայքարի փուլ
Ձևափոխելով իշխանությունների «սրտի օլիգարխի» հայտնի խոսքը՝ կարելի է ասել, որ վարչապետի համար «Կորոնավիրունը մեր ախպերն ա»: Հենց կորոնավիրուսն է թույլ տալիս երկարաձգել արտակարգ դրությունը, որն իր հերթին թույլ չի տալիս զանգվածային բողոքի գործողություններ իրականացնել։ Բայց այն թույլ է տալիս գույքահարկն ավելացնել միջին խավի համար (մինչև 8 անգամ ավելացնել), թույլ է տալիս նաև Սահմանադրական հանրաքվեն չեղարկել և ԱԺ-ում՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի կարծիքը, երկրի նախագահի ստորագրությունը, փոխել ՍԴ-ի կազմը։
Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ իշխանություններին պետք է հեռանալու «հումանիտար միջանք» թողնել, և գիտեմ, թե դա ով կարող է երաշխավորել (թերևս երկրում այս պայմաններում եզակի մեկը)։ Բայց իշխանությունն ինքն է ամեն բան անում, որ զրկի ինքն իրեն արժանապատիվ գնալու շանսից։
Ակնհայտ է, որ քաղաքական գործընթացները թևակոխում են փողոցային պայքարի փուլ։ Այլ ելք հենց իշխանությունը չի թողնում։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից