Լրահոս

21.06.2020 15:23


Գյումրիում հայտնաբերվել է տան բակի ծառից կախված 72-ամյա կնոջ դի

Գյումրիում հայտնաբերվել է տան բակի ծառից կախված 72-ամյա կնոջ դի

Հունիսի 21-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող տնակի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տնակը գտնվում է Գոգոլի փողոցում։

Փրկարարները բացել են տնակի դարպասի դուռը և բակում հայտնաբերել ծառից կախված Էլիզա Ս․-ի (ծնված 1948 թ․) դին, այնուհետև դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը