Լրահոս

21.06.2020 11:22


Ժամանակավոր փակ է լինելու Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը

Ժամանակավոր փակ է լինելու Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ժամը 09։00-ից մինչ 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Օձուն-Թումանյան հատվածը։

ԱԻՆ-ը նաև հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Այս խորագրի վերջին նյութերը