Կարծիք

20.06.2020 18:35


Իզուր չեն ասում` դատարկ տակառը մեծ ձեն է հանում

Իզուր չեն ասում` դատարկ տակառը մեծ ձեն է հանում

Մեկը չկա՞ էդ ծանծաղամիտ Ալենь-ին ասի` ա՛յ... չասեմ` ինչ, հերի՛ք է խոսես, էլի՛, սսկվի` գոնե մի օր ձայնդ չլսենք։

Հասկացանք` դատարկ տակառը «մեծ ձեն» է հանում, բայց հո ձեռքդ կրակը չե՞նք ընկել...

Ի վերջո, ինչքա՞ն կարելի է սղոցել մարդկանց ականջները, անընդհատ բոլորի աչքը խոթել սեփական սակավամտությունը, զահլա տանել առատության եղջյուրից թափվող տխմարաբանություններով, ամեն ինչի ու ոչնչի մասին պրիմիտիվ «քոմենթներով», որոնց տակ բան չկա` ո՛չ սիրտ, ոչ մի՛տք, ո՛չ հոգի, ո՛չ քաղաքական և պարզ մարդկային տրամաբանության որևէ նշույլ. միայն «թավշյա» խուլիգանապետության բրենդը դարձած ցինիզմ և անամոթություն։

Ինչից էլ խոսում է` Քոչարյանի, Ծառուկյանի, Սահմանադրական դատարանի անդամների գոնե մի մասին «թոշակի ուղարկելու» հակասահմանադրական նախագծի՞, թե՞ մեր անգնահատելի ազգային հարստությունը` վարչահրամայապետ Նիկոլի «պետական» անվտանգությունը գիշեր-ցերեկ հսկող դիպուկահարների մասին, նույն բանն է դուրս գալիս` ապուշություն առանց սահմանների...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը