Կարծիք

20.06.2020 16:20


Ընկերուհուս մայրիկին, որը երկու շաբաթ կորոնավիրուսով ու թոքաբորբով հիվանդանոցում պառկած էր, առանց թեստավորելու տուն են ուղարկել

Ընկերուհուս մայրիկին, որը երկու շաբաթ կորոնավիրուսով ու թոքաբորբով հիվանդանոցում պառկած էր, առանց թեստավորելու տուն են ուղարկել

Քիչ առաջ տեղեկացա, որ ընկերուհուս մայրիկին, որը երկու շաբաթ կորոնավիրուսով ու թոքաբորբով հիվանդանոցում պառկած էր, առանց թեստավորելու տուն են ուղարկել։ Տանը ևս երեք հոգի է ապրում, Կառլ, երեք հոգի։

Նախապատմությունն ավելի գեղեցիկ է։

Մայրիկին մի ամբողջ շաբաթ անտեսել են թե շտապ օգնության բժիշկները, թե Հանրապետական հիվանդանոցի բժիշկները։ 39° ջերմությամբ և թոքաբորբով հիվանդ մարդուն մեկ շաբաթ համոզել են, որ ինքն իրեն ներշնչում է, մինչև ինքնուրույն գնացել է Նաիրի ԲԿ-ում վճարել ու թեստ հանձնել և, բնականաբար՝ դրական պատասխան ստացել։

Պատկերացնու՞մ եք՝ Կորոնավիրուսով հիվանդ ու թոքաբորբով մարդն ինքնուրույն շրջել է քաղաքի հիվանդանոցներով։ Պատկերացնու՞մ եք՝ քանի հոգու կարող էր վարակած լինել այդ մեկ շաբաթում, որի ընթացքում բոլոր բժիշկները միաբերան պնդել են, որ ինքն իրեն ներշնչում է։

Հոսպիտալացնելուց էլ ընտանիքի անդամներին, բնականաբար, չեն թեստավորել։ Մարդիկ մեկուսացել են՝ առաջնորդվելով այն կանխավարկածով, որ վարակակիր են։ Իսկ հետո, երբ ընտանիքի երեք անդամների կարանտինը բարեհաջող ավարտվել է, Կորոնավիրուսով հիվանդ մայրիկին, կրկին, առանց թեստավորելու հետ են ուղարկել տուն։ Հիմա ընտանիքի երեք անդամները նորից մեկուսացել են՝ առաջնորդվելով այն կանխավարկածով, որ վարակակիր են։

Վարակակիր ունեցող ընտանիքները հայտնվում են փակ ցիկլի մեջ, որովհետև Առողջապահության նախարարությունն իր բարձունքից մի մեծ թքած ունի իր հոգածության ներքո գտնվող քաղաքացիների առողջության ու կյանքի վրա։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն ինձ բլոկել է՝ իրեն քննադատելու համար, փոխանցեք, որ ինքը շաաաատ երկար նստելու է առողջապահական համակարգը հիմնովին քանդելու, մի քանի հարյուր մարդկանց սպանելու, մնացածին էլ՝ սեփական ինքնագիտակցության ու հնարամտության հույսին թողնելու համար։

Հերմինե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը