Կարծիք

20.06.2020 15:57


Ձեր գործողություններով, ձեր որոշումներով մարդկանց ստիպում եք դուրս գալ փողոց և բողոքել ձեր վարչակազմի ապաշնորհությունից

Ձեր գործողություններով, ձեր որոշումներով մարդկանց ստիպում եք դուրս գալ փողոց և բողոքել ձեր վարչակազմի ապաշնորհությունից

Չի հաջողվում իջեցնել թվերը և մենք գիտենք պատճառները, ստիպված ենք ավելի կոշտ մեթոդներ կիրառել,-ասում է Նիկոլ Փաշինյանը:

Չի էլ իջնի, որվհետև Դուք՝ բոլոր քայլականներդ չեք ուզում, որ իջնի: Ընդհակառակը, ձեր գործողություններով, ձեր որոշումներով մարդկանց ստիպում եք դուրս գալ փողոց և բողոքել ձեր վարչակազմի ապաշնորհությունից, անարդարությունից, քաղաքական հակառակորդների և այլ կարծիք հայտնողների դեմ շինծու գործեր կարելու քաղաքական որոշումներից:

Բնական է որ կաճի, հատկապես ԱԺ և ԱԱԾ ձեր իշխանությունների «սիրալիր հրավերքից հետո», քաղաքացիներին գետնաքարշ և լրագրողներին խփելու, հրմշտելու պահին հիշեցնելու, որ դուք բոլորդ իրենց շատ եք սիրում... Եվ, թե իրենց որքան են սիրում հարյուրավոր ոստիկանները, որոնք բացարձակապես անհրաժեշտ հեռավորություն չեն պահում:

Վաղը վարակվածների թիվը կանցնի 20 000 և այս ամենից հետո մարդիկ իհարկե կարող են մտածել, որ դա ձեր կառավարության աննախադեպ ու բացառիկ աշխատանքի արդյունքն է:

Իսկ նման կոշտ մեթոդները, ըստ օդում կախված լուրերի նպատակ են հետապնդում անընդհատ երկարաձգել արտակարգ դրությունը և ձեր կորոնավիրուսային դիկտատուրան...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը