Լրահոս

20.06.2020 12:12


Բանակում մեկ օրում մինչև 200 նմուշի Covid-19-ի հետազոտություն է արվել․ ՊՆ խոսնակ

Բանակում մեկ օրում մինչև 200 նմուշի Covid-19-ի հետազոտություն է արվել․ ՊՆ խոսնակ

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։

Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում։

Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացմանը և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։

Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։

Պաշտպանության նախարարի խոսնակ

Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը