2008թ.-ի հունվարի 26-ին ընդունված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանու ընտրությունից հետո Երևանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Երևանին: Ինչպես նաև, Երևանը համարվում է թաղային համայնքների իրավահաջորդը: Այս փոխակերպումը, սակայն, «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանի կարծիքով, բավականին «ցավոտ» կարող է լինել. կտրվելու է համայնք-քաղաքացի կապը, բնակչին մատուցվող ծառայությունները կարող են պարալիզացվել, խնդիրներ կարող են առաջանալ համայնքների բյուջեն Երևանի մեկ ընդհանուր բյուջեում ամբողջացնելու ժամանակ։ «7 օր»-ի հետ զրույցում Էմին Երիցյանն ասել է, որ եթե Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեին տարեվերջին, այս բարդություններից խուսափելը շատ ավելի հեշտ կլիներ։
-Երևանում ընտրություններ անցկացնելու օրը քաղաքական որոշում էր,- ասել է «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահը։
Էմին Երիցյան. «Երևանը զոհ գնաց քաղաքականությանը»