Քաղաքական

20.06.2020 12:00


Ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար անհրաժեշտ գրավը

Ովքեր են վճարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար անհրաժեշտ գրավը

Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Սահմանվել է աննախադեպ բարձր՝ 2 միլիարդ դրամ (ավելի քան 4 միլիոն դոլար) գրավ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան («Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է Ռոբերտ Քոչարյանը, կազմակերպության բաժնետերերից է Վլադիմիր Եվտուշենկովը), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։

Քոչարյանի ազատության համար գրավի վճարմանը մասնակցել են բազմաթիվ այլ գործարարներ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ համապատասխան հաշվեհամարին փոխանցումներ կատարած ՀՀ քաղաքացիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը