Կոտայքի մարզում 49-ամյա վարորդը Mitsubishi Lancer-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում. կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 49-ամյա Գուրգեն Բարխոյանը իր վարած Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեպի Հանքավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 25 մետր սահելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բարխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվեց ձորակից և տեղափոխվեց անվտանգ վայր։