Ինչու են իրար խառնվել լևոնականները (տեսանյութ, ֆոտոշարք)
1998–ին տեղի ունեցած իշխանափոխությունից և սահմանադրական կարգի վերականգնումից հետո հանրության ճնշող մեծամասնությունն ակնկալում էր, որ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած իշխանության իրականացրած ապօրինություններին կտրվի ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական գնահատական։ Ոչ այն եղավ, ոչ էլ մյուսը։
Մարդիկ ակնկալում էին, որ քրեորեն կպատժվեն 1995–ի խորհրդարանական ընտրությունների ու միաժամանակ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի կեղծողները՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ։ Ակնկալում էին, որ լևոնենք պատասխան կտան 1996–ի նախագահական ընտրությունների կեղծման ու սահմանադրական կարգի տապալման համար։ Ի դեպ, այդ կեղծիքների ու ժողովրդի քվեն գողանալու մասին խոսել են ոչ միայն Վազգեն Մանուկյանն ու իր թիմակիցները, այլ նաև լևոնական իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Վանո Սիրադեղյանը և Կարապետ Ռուբինյանը։ Ընտրություններն անարդար է գնահատել նաև ԱՄՆ պետդեպը։
Կար նաև ակնկալիք, որ կբացահայտվեն բազմաթիվ քաղաքական սպանություններն ու տնտեսության տոտալ թալանի դեպքերը՝ առաջացնելով կոնկրետ պատասխանատվություն։ Սակայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները որոշեցին գիծ քաշել և անցնել առաջ։ Այդ որոշման մեջ իր մեծ դերակատարությունն ունեցավ Վազգեն Սարգսյանը։
Արդյունքում՝ Ղարաբաղյան շարժման միջոցով իշխանության եկած, հետագայում Ղարաբաղը փուլային տարբերակով Ադրբեջանի կազմում թողնելու պատրաստակամություն հայտնած անբարոյականներն ու ապօրինությունների հիմնադիրները հնարավորություն ստացան գլուխները պրծացնել ու դեռ մի բան էլ մտածել ռևանշի մասին։ Դրանք հիմա խոսում են օրինականությունից, ընտրակեղծիքներից, մարդու իրավունքներից ...
Չքաղհանած մոլախոտի հետևանքները
Երբ մոլախոտը չես քաղհանում, հետագայում տարածվում է ու վնասում ամբողջ դաշտը։ Նույնը քաղաքականության մեջ է։ Երբ համապատասխան գնահատական չես տալիս հանցագործներին, դրանք ժամանակի ընթացքում գլուխ են բարձրացնում ու հավակնում իշխանության։
1998–ին մերժված Տեր–Պետրոսյանը փորձ արեց 2008–ին կրկին վերցնել իշխանությունը։ Նա օգտագործեց Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին։ Ունեցանք 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ։
2008–ի փորձը չստացվեց, բայց 2018–ին իշխանության եկավ ՀՀՇ–ական ռեժիմի թերմացքը՝ Տեր–Պետրոսյանի հանրահավաքային դիջեյը՝ Նիկոլ Փաշինյանը։
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում հենց այն պատճառով, որ սրանց իրավական գնահատականի չարժանացրեց, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո անխուսափելիորեն քննվելու են 90–ականների բոլոր հանցագործությունները՝ սկսած քաղաքական սպանություններից վերջացրած ընտրակեղծիքներով։
Ինչու են լևոնականները պահում Նիկոլի հետույքը
Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն իրար ատում են և զզվում միմյանցից։ Դա ներտեսակային ատելություն ու զզվանք է։
Նրանց վեճի ֆորմալ պատճառը դարձավ Գագիկ Ծառուկյանը։
Տեր–Պետրոսյանը կողմ էր ԲՀԿ առաջնորդի տակ մտնելուն, իսկ Նիկոլը՝ դեմ։ Վերջինս դեմ էր ոչ թե սկզբունքային պատճառներով, այլ Բ26–ի հետ «տակից» լեզու էր գտել ու ավելի լավ պայմաններով հաճախորդացել (եթե Նիկոլն իրականում սկզբունքային լիներ ու մահացու մեղք համարեր ԲՀԿ–ի հետ համագործակցությունը, ապա 2018–ին հուշագիր չէր ստորագրի Գագիկ Ծառուկյանի հետ)։ Դե իսկ Լևոնին այլ բան չէր մնացել փակված զուգարաններից հետո, քան Ծառուկյանի հաճախորդը դառնալը։
Այն օրերին Լևոն Տեր–Պետրոսյանը քծնում էր Ծառուկյանին ու նրան համեմատում Վրաստանում իշխանափոխություն իրականացրած գործարար Իվանիշվիլու հետ (տե՛ս կից տեսանյութը)։
ՀԱԿ անդամները՝ սկսած Լյովիկ Զուրաբյանով, վերջացրած Զոյա Թադևոսյանով անսահմանորեն քծնում էին Ծառուկյանին՝ դրա դիմաց բազում «վիտամիններ» ստանալով կամ ակնկալելով։ Լևոնական լրատվամիջոցները ևս Ծառուկյանի «բալանսի» վրա էին՝ ներառյալ այսօր Ծառուկյանի դեմ գրող «Չորրորդ իշխանություն» թերթը։
Հետո եղավ 2015 թվականը։ Ամեն մեկը գնաց իր ճանապարհով (Լևոնն, օրինակ, կրկին հայտնվեց Սերժ Սարգսյանի հետ երկխոսության ռեժիմի մեջ)։
2018–ի քաղաքական գործընթացների սկզբում Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր թիմը պաշտպանում էին Սերժ Սարգսյանին և դեմ էին հեղափոխությանը։ Բայց հենց Նիկոլը դարձավ վարչապետ, սրանք կամաց–կամաց դարձան հեղափոխության պաշտպաններ։ Ճիշտ է, դրա դիմաց Լևոնին Նիկոլը շատ երես չէր տալիս, իսկ երբեմն էլ հրապարակավ նվաստացնում էր, բայց միևնույն է նրանք հիմա նույն խորտակվող նավակի մեջ են։
Դա է պատճառը, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր մանկլավիկները ամեն կերպ պահում են Նիկոլի «հետույքը»։Լևոն Զուրաբյանն, օրինակ, երեկ գնացել էր Հ1–ի տաղավար և հայտարարում էր, որ ԲՀԿ–ն հանցավոր ռեժիմի ստեղծած ուժն է, որ ԲՀԿ–ն միշտ գնել է ընտրողի քվեն, և որ ԲՀԿ–ի դեմ քաղաքական հետապնդում չկա։
Եվ սա այն Զուրաբյանն է, որը Գագիկ Ծառուկյանին տեսնելիս թաթիկները բարձրացնում և ծափ էր տալիս։ ՀԱԿ–ում էլի կային Զուրաբյանի նմաններ։ Սրանք պուտանկեքի պես «կոռմը» ստանում ու ծառայություններ էին մատուցում Ծառուկյանին, բայց հիմա դարձել են նրա քննադատը։
Բա եթե Ծառուկյանին համարում եք ձեր կողմից ատելի Ռոբերտ Քոչարյանի ստեղծած, ինչո՞ւ էիք անհարմարության աստիճանի մտել նույն Ծառուկյանի տակ։ Թե՞ այդ փուլում Քոչարյանից էլ էիք «վիտամիններ» ակնկալում, պարզապես «պասլատի» արժանացաք 2–րդ նախագահի կողմից ու չբավարարված ակնկալիքի պատճառով կատաղեցիք։
Բա եթե Ծառուկյանին համարում եք ընտրակաշառքով առաջնորդվող ուժ, ինչո՞ւ էիք ի դեմս նրա՝ Իվանիշվիլի, այսինքն՝ երկրի փաստացի ղեկավար տեսնում։
Պատճառը պարզ է։ Լևոնականները շատ լավ հասկանում են, որ Նիկոլի տապալումը նաև իրենցն է լինելու և իրենք այս անգամ չեն պլստալու։ Դրա համար էլ Նիկոլից զզվելով հանդերձ՝ նրան են պաշտպանում։ Բայց դե ողբամ այն քաղաքական գործչին, ով մնացել է լուսանցքային Լևոն Տեր–Պետրոսյանի ու նրա փոքրիկ խմբակի հույսին։

Դա է պատճառը, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր մանկլավիկները ամեն կերպ պահում են Նիկոլի «հետույքը»։ Լևոն Զուրաբյանն, օրինակ, երեկ գնացել էր Հ1–ի տաղավար և հայտարարում էր, որ ԲՀԿ–ն հանցավոր ռեժիմի ստեղծած ուժն է, որ ԲՀԿ–ն միշտ գնել է ընտրողի քվեն, և որ ԲՀԿ–ի դեմ քաղաքական հետապնդում չկա։
Եվ սա այն Զուրաբյանն է, որը Գագիկ Ծառուկյանին տեսնելիս թաթիկները բարձրացնում և ծափ էր տալիս։ ՀԱԿ–ում էլի կային Զուրաբյանի նմաններ։ Սրանք պուտանկեքի պես «կոռմը» ստանում ու ծառայություններ էին մատուցում Ծառուկյանին, բայց հիմա դարձել են նրա քննադատը։
Բա եթե Ծառուկյանին համարում եք ձեր կողմից ատելի Ռոբերտ Քոչարյանի ստեղծած, ինչո՞ւ էիք անհարմարության աստիճանի մտել նույն Ծառուկյանի տակ։ Թե՞ այդ փուլում Քոչարյանից էլ էիք «վիտամիններ» ակնկալում, պարզապես «պասլատի» արժանացաք 2–րդ նախագահի կողմից ու չբավարարված ակնկալիքի պատճառով կատաղեցիք։
Բա եթե Ծառուկյանին համարում եք ընտրակաշառքով առաջնորդվող ուժ, ինչո՞ւ էիք ի դեմս նրա՝ Իվանիշվիլի, այսինքն՝ երկրի փաստացի ղեկավար տեսնում։
Պատճառը պարզ է։ Լևոնականները շատ լավ հասկանում են, որ Նիկոլի տապալումը նաև իրենցն է լինելու և իրենք այս անգամ չեն պլստալու։ Դրա համար էլ Նիկոլից զզվելով հանդերձ՝ նրան են պաշտպանում։ Բայց դե ողբամ այն քաղաքական գործչին, ով մնացել է լուսանցքային Լևոն Տեր–Պետրոսյանի ու նրա փոքրիկ խմբակի հույսին։
Կորյուն Մանուկյան