Չեմ կարծում՝ որևէ մեկը կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար կհավաքվի յուրաքանչյուր չափի գումար
Ցանկանում էի նոր օրը սկսել լրիվ այլ բովանդակությամբ գրառմամբ, սակայն առաջ ընկնելով՝ անդրադառնամ երեկվանից փսեվդոքննադատների մտահոգություններին. այսպես՝ զավեշտն այն աստիճանի է, որ մարդիկ, ովքեր դեռ երեկ առավոտյան ջանասիրաբար շահարկում էին նիկոլյան չորս միլիարդ դոլլարի թալանի միֆն, արդեն երեկոյան հարց են բարձրացնում՝ որտեղի՞ց երկու միլիարդ դրամ, հիմա երեկ էիք անբարո ստախո՞ս, թե՞ այսօր։ Շահարկվում է Քոչարյանի զավակների ունեցվածքն, էն դեպքում, երբ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ իր ավագ որդու՝ Սեդրակի միջոցները կալանքի տակ են ու վստահաբար եմ ասում՝ ոչ հեռու ապագայում այդ կալանքները ևս վերացվելու են՝ փաստ է՝ ապօրինի են։ Ինչ վերաբերում է Լևոնին, ապա վերջինս իր ունեցվածքի մասին հրապարակավ խոսել է դեռ անցյալ տարի՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Տեղին է նշել, որ նույն քննադատների սրտի իշխանությունը թավշյա արդարադատությամբ նույնիսկ մեկ դրամի ապօրինություն կամ թալան չի բացահայտել այս երկու տարում, այն էլ երբ Քոչարյանի ու իր մերձավորների ունեցվածքն ուսումնասիրվել է խոշորացույցի տակ՝ սկսած այն օրից, երբ Երկրորդ Նախագահը դարձավ《Նոր Հայաստանի》առաջին քաղբանտարկյալը. զուր է փնտրել սև կատվին մութ սենյակում, հատկապես, երբ մութ սենյակում սև կատու չկա ու էս համատեքստում ի՞նչ էական է՝ սահմանված գրավը որդի՞ն կվճարի, բարեկամը՞, թե՞ ընկերը։
Ամեն դեպքում չեմ կարծում՝ որևէ մեկը կասկածում է՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար կհավաքվի յուրաքանչյուր չափի գումար. առահասարակ ազատությունը գին չունի, այն էլ անհատի ազատությունն, ով ազատագրել է Արցախն ու վերակենդանացրել Հայաստանն, ում անունը միայն վաղուց հոմանիշն է հերոսական կյանքի, անբասիր վարքի, ում աշխարհն է թե՛ ճանաչում, թե՛ հետը հաշվի նստում։
Մեծագույն պատիվ է ներդրում ունենալ Հերոսի պայքարում, սատարել այդ պայքարին, ինքս ու վստահ եմ՝ Քոչարյանի բազմահազար աջակիցները, համախոհները, հարազատներն ու ընկերները պատրաստ են ունեցած վերջին լուման, սեփական բնակարանը մինչևիսկ գրավադրել հանուն Նրա ազատության, քանզի Քոչարյանի ազատությունը ոչ այլ ինչ է, քան ազատությունը Հայոց Պետականության, ազատությունը քաղաքացու, որոնց մի փոքր մասը թեև շարունակում է դեռ զազրախոսել Իր հասցեին, սակայն Ինքը, հիրավի պետական այրին վայել ու հավատարիմ սեփական կյանքով թրծված սկզբունքներին, չի զանազանում, չի տարանջատում նրանց ու այսօր ևս հավատարիմ է իր՝《Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է》վերկուսակցական, բացառիկ պետական գաղափարին։
Հ.Գ. Մերկապարանոց մեղադրանքների փոխարեն հաշտվեք պարզագույն ճշմարտության հետ՝ Քոչարյանն, ի տարբերություն այլոց՝ ոչ թե թալանել, այլ կառուցել է, բառի բուն ու փոխաբերական իմաստով՝ ձեզ լույս է բերել, և սա լավագույնս կարող է փաստել հենց նա, ով տարիներ ի վեր Հերոս է փնովել, սակայն ինքն էլ այսօր, լինելով սեփական որոգայթի զոհն, ապացուցում է՝ Հերոսը Հերոս է, ինքը՝ լոկ ստախոս ու զրպարտիչ. Քոչարյանի անմեղությունն ու հերոսի կոչման լավագույն առհավատչյան նիկոլյան վիժեցված《արդարադատությունն》է։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից