Արագածոտնի մարզում 26-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով հայտնվել է երկաթե ջրախողովակի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետև բախվել ոռոգման ջրի համար նախատեսված երկաթե ջրախողովակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։