Քաղաքական

19.06.2020 10:13

ԱԺ նախագահի լիազորությունները կավելանա՞ն. իմքայլական պատգամավորի առաջարկը ոչ միանշանակ են ընդունել խմբակցությունները․ «Ժողովուրդ»

ԱԺ նախագահի լիազորությունները կավելանա՞ն. իմքայլական պատգամավորի առաջարկը ոչ միանշանակ են ընդունել խմբակցությունները․ «Ժողովուրդ»

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի առաջարկած փոփոխությունը ոչ միանշանակ է ընկալվել խորհրդարանական խմբակցությունների կողմից: Իմքայլական պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում:

Խոսքը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի կազմավորման կարգին։ Եվ, ըստ էության, նրա փոփոխություններով՝ ավելանալու են ԱԺ նախագահի լիազորությունները, իսկ խմբակցություններին տրված իրավունքը վերանալու է: Ասել է թե` ԱԺ վերահսկողությունը փոխարինվելու է ԱԺ նախագահի մասնակցությամբ ընդամենը:

Պատգամավորն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովի նախագահին վերապահված լիազորությունների թվին ավելացնել և մեկը և ամրագրել, որ նա նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում։

Այդ նպատակի համար ԱԺ նախագահը ձևավորում է խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Նկատենք, որ մինչ այժմ ամրագրված էր, որ խորհուրդը կազմված է նաև ԱԺ ներկայացուցչից՝ բոլոր խմբակցություններից կոնսենսուսով առաջարկված, սակայն դրա փոխարեն հենց Միրզոյանը կլինի այդ խորհրդում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։