Քաղաքական

18.06.2020 19:33


ԱԱԾ-ն խուզարկել է Գյումրիի ԲՀԿ-ական պատգամավորների տները (տեսանյութ)

ԱԱԾ-ն խուզարկել է Գյումրիի ԲՀԿ-ական պատգամավորների տները (տեսանյութ)

Hraparak.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի Գյումրիի տուն։

Ենթադրվում է, որ խուզարկություն են իրականացրել։ Թե ինչ քրեական գործի շրջանակներում, դեռևս հայտնի չէ։

Ուշագրավ է, որ ԲՀԿ մի շարք պատասխանատուների հետ կապվեցինք, սակայն նրանք տեղյակ չէին, ավելի ուշ տեղեկացրին, որ լուրը համապատասխանում է իրականությանը, բայց այս պահին մանրամասներ հայտնի չեն։ Վարդան Ղուկասյանն էլ չի պատասխանում մեր զանգերին։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

«Խուզարկել են մեր տունը և առգրավել են 2 հեռախոս և իմ մեկ ipad-ը: Խուզարկության ընթացքում ես տանը չեմ եղել, Երևանում էի։ Տնեցիներն ասել են ի՞նչ է ձեզ հետաքրքրում, պատասխանել են ցուցակներ, թե ինչ ցուցակներ չեմ կարող ասել։ Իմ ipad–ը միայն գործուղումների ժամանակ եմ օգտագործել և դժվար թե այնտեղ ինչ որ բան գտնեն»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի, Գրիգորյանը պատասխանեց. «Ինչի՞ համար. հիմա ամեն ինչ կարելի է հնարավոր համարել»։

Մեկ այլ աղբյուր էլ փոխանցեց, որ ոչ միայն Վարդան Ղուկասյանի նկատմամբ են նման գործողություններ իրականացվում, այլև երեկ ԱԱԾ-ականներն այցելել են նաև ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի տուն։

Այս խորագրի վերջին նյութերը