Քաղաքական

18.06.2020 19:35

Պետության տված ամբողջ գումարը ստացել է ամուսնուս հայրը՝ Սարգիս Քլոյանը, իսկ մեզ ոչինչ չի հասել. Գոռ Քլոյանի կին

Պետության տված ամբողջ գումարը ստացել է ամուսնուս հայրը՝ Սարգիս Քլոյանը, իսկ մեզ ոչինչ չի հասել. Գոռ Քլոյանի կին

Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի զոհերի և տուժածների իրավահաջորդներին պետությունը բավական խոշոր գումարի ֆինանսական աջակցություն է տրամադրել, մասնավորապես, զոհերի իրավահաջորդները ստացել են 30-ական միլիոն ՀՀ դրամ:

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել ենք, զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով երևի թե ամենաակտիվն է մասնակցում Մարտի 1-ի դատավարությանը և պարբերաբար ԶԼՄ-ներին հարցազրույցներ է տալիս, նիստերին հետագա մասնակցության համար պահանջել և ստացել է ևս 10 միլիոն դրամ:

Մեր աղբյուրից ստանալով այս տեղեկությունը՝ փորձեցինք հասկանալ՝ արդյոք այդ ամբողջ գումարը ստացել է անձամբ Սարգիս Քլոյանը, թե բաժին է հասել նաև Գոռ Քլոյանի մյուս իրավահաջորդներին՝ կնոջը և երեխային:

Կապ հաստատեցինք Գոռ Քլոյանի կնոջ՝ տիկին Ռուզաննայի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ պետության տրամադրած ամբողջ գումարը ստացել է իր ամուսնու հայրը, քանի որ նա է ճանաչվել որպես իրավահաջորդ, իսկ ինքը և իր երեխան ոչ մի լումա չեն ստացել: Տիկին Ռուզաննան մեզ հետ զրույցում հայտնեց նաև, որ բնակվում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում:

Վերոնշյալ տեղեկությունը շատ բան է ասում Սարգիս Քլոյանի բարոյական կերպարի մասին: Եթե նույնիսկ դատարանը իրավահաջորդ է ճանաչել Գոռ Քլոյանի հորը, միևնույնն է, Սարգիս Քլոյանը, բարոյական նորմերից ելնելով, պարտավոր էր իր որդու կորստի դիմաց ստացված օգնությունից բաժին հանել հարսին և թոռանը:

Իսկ ինքը Սարգիս Քլոյանը վերջին ամիսներին բավական ճոխ կյանք է սկսել վարել. վերանորոգում է բնակարանը, բավական շռայլ ծախսեր է կատարում, մինչդեռ այդ գումարը շատ օգտակար կարող էր լինել թոռան՝ որդու տղայի կրթության և ապագայի հարցում:

Չցանկանալով որևէ որակում տալ՝ ներկայացնում ենք չոր փաստերը, իսկ հետևությունները թողնում ենք ընթերցողին:

Աղբյուրը՝ alternativ.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։