Կարծիք

18.06.2020 19:30


Զարմանալի չէ, որ այսքան իրար հակասող ուղերձների տարափի տակ ժողովուրդն արդեն ոչ մեկին չի հավատում

Զարմանալի չէ, որ այսքան իրար հակասող ուղերձների տարափի տակ ժողովուրդն արդեն ոչ մեկին չի հավատում

Այսօր առավոտյան Արսեն Թորոսյանը կոչ է արել «կտորից դիմակ չկրել»։ Ասածի իմաստն այն է, որ ավելի լավ է բժշկական դիմակներ կրել, եթե դրանք գնելու հնարավորություն կա, քանի որ դրանք ավելի լավ են պաշտպանում, քան կտորի դիմակները։

Բնականաբար, իր ասածը 1000 տարբեր ձևերով է հասկացվելու։ Ոմանք հասկանալու են իր ասածը ճիշտ, ոմանք՝ կիսատ-պռատ, ոմանք հասկանալու են այսպես. «նախարարը կոչ է արել դիմակ չկրել»։

Նորից վերհիշենք այս դիմակա-տրագիկոմեդիան փուլ առ փուլ... Ինչ էին ասում իշխանությունները դիմակների մասին տարբեր օրերին.

• Դիմակներ պետք չեն, դիմակները նույնիսկ վնաս են։

• Հաստատ բան եմ ասում, դիմակները միայն բժիշկներին են պետք, դրանք էլ հատուկ դիմակներ են, իսկ էս սովորական դիմակները միևնույն է վիրուսից չի պաշտպանում։

• Փակ տարածքներում անպայման պետք է դիմակ կրել, թեկուզ կտորից, թեկուզ ինքնաշեն։ Բաց տարածքներում դիմակի կարիք չկա։

• [Նիկոլը շարունակում է կառավարության նիստերն առանց դիմակ անել]

• Փակ տարածություններում դիմակ պետք է, հաստատ։ Մայիսի 25-ից՝ նաև բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու։

• [Արցախում առանց դիմակ Նիկոլը քեֆ է անում 100 հոգով]

• Ըըըը... լավ-լավ, շատ մի կռիվ արեք, բաց տարածքներում պարտադիր չի լինի, բայց մոտը ունենալ պարտադիր է։

• [Նիկոլը հայտարարում է, որ վարակվել է ամբողջ ընտանիքով]

• Դիմակները պարտադիր են, ամեն տեղ, այդ թվում և դրսում։ Դիմակ չկրելու համար մարդկանց տապալում են գետնին ու տուգանում։ Բայց սրճարաններում ու ռեստորաններում կարելի է առանց դիմակ էլ նստել։ Ոչինչ, որ փակ տարածք է։

• Արսեն Թորոսյան. չգիտենք, դիմակներն օգնում են, թե ոչ [կարծեմ, այն «ներողություն խնդրելու» հայտնի լայվի ժամանակ ասաց]

• Արսեն Թորոսյան. «Կոչ եմ անում կտորից դիմակ չկրել, բժշկական դիմակներ կրել»։ Այսօր է ասել։

Զարմանալի չէ, որ այսքան իրար հակասող ուղերձների տարափի տակ ժողովուրդն արդեն ոչ մեկին չի հավատում։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը