Դատարանը կշարունակի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը վաղը (տեսանյութ)
Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Մենք գտնում ենք, որ դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է դատավորի և մակագրություն իրականացնում: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե խախտում է արդար դաաքննության իրավունքը: Պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը: Չի կարող այնպես լինել, որ պետությունը, դատարանի նախագահը որոշեն դատավորին»,-ասաց փաստաբանը:
Երեմ Սարգսյանը շեշտեց՝ իրենք բարձրաձայնում են ոչ այնքան ընտրված դատավորի, որքան Շենգավիթի դատարանի հարցը, որովհետև Շենգավիթի նստավայրում, բացառությամբ մեկ-երկու դատավորի, մնացածների հետ խնդիրներ են ծագում:
Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել՝ սա շինծու գործ է, դատարանից դուրս գալիս լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ես ամսի հինգի իմ ելույթում ներկայացել եմ մեր երկրի վիճակը՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական: Նորից եմ ասում՝ անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու բան չկա, ձեռքս պուլսի վրա է, այսօր երկիրը պահվում է ֆեյքերով»,-ասաց նա։
Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Աղբյուրը՝ aysor.am
***
Ինքնաբացարկի միջնորդությունը դատավորը մերժել է։ Նիստը կշարունակվի վաղը, 10։30։