Կարծիք

18.06.2020 16:09


Ով կարող է բացատրել, թե երեկ և այսօր Վերաքննիչ դատարանում քննվող գործի հետ ի՞նչ կապ ունենք մենք` ես և Նարեկ Մութաֆյանը

Ով կարող է բացատրել, թե երեկ և այսօր Վերաքննիչ դատարանում քննվող գործի հետ ի՞նչ կապ ունենք մենք` ես և Նարեկ Մութաֆյանը

Ով կարող է բացատրել, թե երեկ և այսօր Վերաքննիչ դատարանում քննվող գործի հետ ի՞նչ կապ ունենք մենք` ես և Նարէկ Մութաֆէան-ը։

Հիշեցնեմ, որ Վերաքննիչ դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանների ներկայացված բողոքը, որը որևէ կապ և առնչություն չունի մեզ հետ։

Բայց երեկվանից` ինչպես փաստաբան Եգորյանը, այնպես էլ Սեդա Սաֆարյանը ձեռնպահ չմնացին մեր անունը հոլովելուց։ Որով խախտեցին օրենքով ամրագրված մեր անմեղության կանխավարկածը։

Այսօր նույնպես, Եգորյանը դատական նիստի ընթացքում հիշեց ինձ, իմ կապը Քոչարյան ընտանիքի հետ։ Մատնանշեց այն փաստը, որ անձամբ Լևոն Քոչարյանն է ինձ եկել և դիմավորել կալանավայրից, որտեղ մենք անգամ ողջագուրվել ենք։

Հիմա հարց Եգորյանին` այ ոչ հարգելիս, ի՞նչ կապ ունի իմ կապի լինել կամ չլինելը Քոչարյան ընտանիքի հետ, ի՞նչ կապ ունի իմ ողջագուրվելը նախագահի որդու հետ, ինչ կապ ունի իմ մտերմություն ունենալ կամ չունենալու փաստը նախագահի ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ տվյալ գործի շրջանակներում։

Վստահ եմ, որ չունես այդ հարցի պատասխանը։ Այս ամենը ուղղակի ցույց է տալիս ձեր բոբիկությունը այս գործի շրջանակներում, քանի որ որևէ հիմնավորում և փաստ չունեք ներկայացնելու դատարանին, որը որպես հիմք կարող ընդունվել և նախագահը կմնա ապօրինի կալանքի տակ։

Հ.Գ. Հուսամ այս գրառումից հետևություններ կանեք և այլևս պատեհ և անպատեհ առիթներով մեր անունը չեք հոլովի։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը