Լրահոս

18.06.2020 14:41


Երևանի վարչական շրջաններում կգործի 20 մանկապարտեզ. մնացածները ժամանակավորապես կփակվեն

Երևանի վարչական շրջաններում կգործի 20 մանկապարտեզ. մնացածները ժամանակավորապես կփակվեն

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

Կենտրոն - թիվ 1
Արաբկիր - թիվ 25, թիվ 31
Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
Ավան - թիվ 52
Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
Էրեբունի - թիվ 64, թիվ 66
Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
Նորք-Մարաշ - թիվ 122
Նուբարաշեն - թիվ 125
Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը